Մենք սովոր ենք հեռախոսով խոսել ամեն ինչի մասին, բայց չենք էլ կարող պատկերացնել, որ հենց հեռախոսն ինքը կարող է պատմել մեր մասին: Եթե ընտրել եք iPhone, նշանակում է, որ դուք գնահատում եք հուսալիություն եւ որակ, բայց միեւնույն ժամանակ բաց եք ամեն նորի առջեւ: Բայց թե ինչի՞ մասին կպատմի ձեր սմարթֆոնի գույնը, փորձենք հասկանալ ամենաարդիական iPhone 14-ի եւ iPhone 14 Plus-ի օրինակներով։ 20-րդ դարի կեսերին շվեյցարացի հոգեթերապեւտ Մաքս Լուշերը մշակում է թեստ, որը թույլ է տալիս որոշել մարդու հոգեֆիզիոլոգիական վիճակը, սթրեսի հանդեպ դիմադրողականությունը, ակտիվությունը եւ հաղորդակցման հմտությունները, սթրեսի առկայությունը եւ պատճառները գույների ընտրության միջոցով: Ինչպես պարզվեց, որոշակի գույնի հանդեպ ձգողությունը ճշգրիտ կերպով արտացոլում է այն, ինչ կատարվում է մեր հոգիներում: Այսինքն, մենք նախապատվությունը չենք տալիս պարզապես կապույտ հագուստին կամ կարմիր սմարթֆոնին։ Ստացվում է՝ կարող եք շատ բան իմանալ մարդու մասին՝ նայելով միայն նրա հեռախոսին: Եկե՛ք ստուգենք:
Դեղին
Այս գույնը նորույթ է iPhone 14-ի եւ 14 Plus-ի համար: Հյութալի, պայծառ, կենսուրախ՝ այն պարզապես հաղորդում է լավատեսություն եւ էներգիա։ Չինաստանում դեղինը ասոցացվում է առաջընթացի եւ բարգավաճման հետ: Նույնիսկ ասում են՝ բախտը ժպտում է նրան, ով դեղին գույնն իր կյանք է թողնում։ Իսկ Գյոթեն գրել է, որ այս գույնը վառ զգացմունքներ է արթնացնում։ Գիտնականները հաստատում են, որ դեղինը խթանում է նյարդային համակարգի գործունեությունը, օգնում է ապատիայի եւ դեպրեսիայի ժամանակ, ինչպես նաեւ դրական է ազդում մարդու տրամադրության վրա։
Զարմանալի չէ, որ դեղին գույնի ազդեցության տակ մարմինը սկսում է ավելի ակտիվ արտադրել սերոտոնին՝ երջանկության հորմոն։ Հոգեբանների կարծիքով, համարձակ երազողները եւ խանդավառ բնավորություն ունեցողները հաճախ ընտրում են հենց դեղին գույնը: Նրանք կենսուրախ եւ ակտիվ մարդիկ են, ովքեր լի են հույսով եւ ինքնավստահությամբ։ Եթե այս հատկանիշները ձեզ չեն բավականացնում, ապա պետք է ձեր կյանքում մի քիչ դեղին ավելացնեք։
Կեսգիշերային սեւ
Այս անհավանական խոր գույնը՝ մուգ կապույտի երանգով, կատարյալ լուծում է նրանց համար, ովքեր փնտրում են «ոչ ձանձրալի» սեւ: Մյուսների համար այս գույնը ասոցացվում է խելքի, հանգստության, սկզբունքայնության, խոհեմության, նպատակներին հասնելու հաստատակամության եւ առհասարակ նպատակասլացության հետ։ Midnight Black-ը վստահաբար դուր կգա այն մարդկանց, ովքեր երկար-բարակ կշռադատում են յուրաքանչյուր քայլ։ Չէ՞ որ նրանք երբեք չափազանց շքեղ կամ ծայրահեղ համեստ տեսք չեն ունենա։
Մանուշակագույն (Purple)
Այս գույնն առանձնանում է նուրբ պաստելային երանգով: Այն ստացել է «Purple» պաշտոնական անվանումը, թեեւ շատերն այն անվանում են բաց մանուշակագույն։ Նման երանգների սիրահարները տաղանդավոր են, խելացի, խորաթափանց: Նրանք միշտ ճանապարհ կգտնեն տհաճ իրավիճակից դուրս գալու կամ անհարմար հարցի պատասխանից խուսափելու համար։ Ոմանք կարծում են, որ նման մարդիկ հաճախ «ամպերի մեջ են սավառնում»։ Բայց երբ իրականություն են վերադառնում, իրենց հետ բերում են ստեղծարար գաղափարներ։
Կարդալ ամբողջովին