Աիդա Արամին Մալթայում կայացած միջազգային երաժշտական փառատոնում հաղթել է 4 անվանակարգում: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է փառատոնին մասնակցելու որոշման, ներկայացրած երգերի, հաջողության ու իր ապրումների մասին:Վաղուց էի լսել Մալթայի փառատոնի մասին: Տեղեկացա, որ քովիդից հետո առաջին անգամ փառատոնը նորից կայանալու է, երբ տարբեր միջազգային փառատոններում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ղուկասյանն առաջարկեց մասնակցել: Մերժելու մասին խոսք չկար, հակառակը, երբ արդեն հայտնի էր, թե որքան լավ ձայներ են լինելու, ցանկությունս ավելի մեծացավ:
Посмотреть эту публикацию в InstagramПубликация от Aida Arami (@aidaarami)
Այս փառատոնի առավելությունն այն է, որ կարող ես մասնակցել որպես հեղինակ-կատարող, ինչն ինձ համար շատ կարեւոր է: Այդ պատճառով էլ ընտրեցի իմ հեղինակային ու սիրելի երգերից մեկը՝ «In Your Arms»-ը, իսկ երկրորդը Արետա Ֆրանկլինի «Respect»-ն էր. շատ ուրախ եմ, որ ինձնից բացի, ոչ ոք այս գործին նախապատվություն չէր տվել: «In Your Arms»-ը 14 տարի առաջ եմ գրել ու առաջին տեսահոլովակս նկարել, հաճելի է, որ այդ սիրուն երգն ինձ հաղթանակ բերեց:
Մրցանակները տարբեր էին ու մասնակիցներին մեծ հնարավորություններ էին տալիս՝ ձայնագրվել իրենց ստուդիայում, տեսահոլովակ նկարահանել, միջազգային մրցույթների հետ համագործակցել եւ այլն:
4 անվանակարգում հաղթեցի՝ լավագույն երգչուհի, լավագույն ձայն, հեղինակ կատարող եւ Գրան Պրի: Անկեղծ կլինեմ՝ մեծ հույս ունեի, որ կհաղթեմ. եթե մասնակցում ես, լավագույնը պետք է անես ու բոլոր ուժերդ ներդնես: Գնացել էի մեկ մրցանակի հետեւից, բայց չէի պատկերացնում, որ 4-ը կունենամ: Չէի էլ մտածել, թե դրանք ինչպես եմ հասցնելու Հայաստան:
Որպես լավագույն երգի հեղինակ՝ ձայնագրվելու եւ համագործակցելու առաջարկ ունեմ, ինչպես նաեւ Շվեյցարիայում եւ Իտալիայում միջազգային փառատոնների կմասնակցեմ:
Ուժեղ մասնակիցներ եւ լավ ձայներ կային, երկու օրերին էլ անհանգիստ էի ու լարված: Հաճելի էր, որ մասնակիցներն աջակցում եւ օգնում էին իրար՝ չմոռանալով մրցակցության մասին:
Ժյուրիի գործն էլ հեշտ չէր՝ պետք է լսեին 80 կատարողի ու ընտրեին լավագույններին: Նրանք ներկայացնում էին Լիտվան, Հունգարիան, Բուլղարիան, Շվեյցարիան, Իտալիան, իսկ Հայաստանից Ղուկասյանն էր: Իտալիայից ժյուրիի անդամն ինձ բարձր միավորներ էր տալիս, իսկ Գրան Պրիի դեպքում միակն էր, որ 10-ի փոխարեն 9-ը գնահատեց, բայց արդեն մրցակցությունից դուրս էի ու...
Կարդալ ամբողջովին