Դեպի վեր

ՀՀ ներկրվող թուրքական ապրանքների մի զգալի մասը մենք կարող ենք արտադրել հենց ՀՀ-ում. Թադևոս Ավետիսյան

yerkir.am10/17/2020, 12:36

ՀՀ ներկրվող թուրքական ապրանքների մի զգալի մասը մենք կարող ենք արտադրել հենց ՀՀ-ում. Թադևոս Ավետիսյան

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է ժամանակավորապես արգելել թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան։ Արգելվող ապրանքների ցանկը լայն է՝ սնունդից, կենցաղային իրերից սկսած մինչև հագուստ (ապրանքացանկը կարող եք տեսնել նախագծի ներքևում գտնվող հավելվածում):

Այս առաջարկի համար հիմք է հանդիսացել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի ակնհայտ ներգրավվածությունը։ Վերջինը ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին։

ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ միանշանակ սա ոչ միայն անհրաժեշտ քայլ էր, այլև որոշակիորեն ուշացած. «Կարծում եմ, այս ժամանակավոր սահմանափակումը հետո պետք է դառնա վերջնական և մշտական՝ շատ պարզ հիմնավորումներով։ Նախ ասեմ, որ այս քննարկումները ակտիվացան և հանրային դաշտ եկան 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Այո, կա օբյեկտիվ հիմք և անհրաժեշտություն այս քայլի և կարգավորման, այն պատճառով, որ թշնամի պետության հետ չի կարելի ուղղակի տնտեսական կախվածությունը պահպանել, խորացնել և ունենալ։ Իսկ արտաքին առևտուրը նաև որոշակի տնտեսական կախվածություն է ձևավորում»։

Տնտեսագետը հիշեցրեց, որ ՀՀ-ն տարեկան 268 մլն դոլարի չափով ապրանք է ներմուծում Թուրքիայից, այն դեպքում, երբ դրա հանդեպ մեր արտահանումը շատ չնչին է, ընդամենը 2.2մլն դոլար. «Մյուս կարևոր կողմը տնտեսական անվտանգության խնդիրն է։ Մի երկիր, որն ամեն ինչ անում է, որպեզի դարեր շարունակ բնաջնջի մեր հայի տեսակը, ո՞րն է երաշխիքը, որ մի օր նաև չի գնա այդ նենգությանը և հայաստանցի սպառողները չեն թունավորվի կամ կենսաբանական տեռորի չեն ենթարկվի։ Տնտեսագիտական իմաստով նաև շատ կարևոր է, որ ակնհայտ է՝ Հայաստան ներկրվող թուրքական ապրանքների մի զգալի մասը մենք կարող ենք արտադրել հենց ՀՀ-ում և փոխարինել տեղական արտադրանքով և հրաժարվել Թուրքիայից ներմուծումից։ Եվ վերջապես, թուրքական ապրանքների մի մասը, որը մենք չենք կարող և տնտեսական մասով ձեռնտու չի լինի մեզ մոտ արտադրել, մենք կարող ենք շատ հանգիստ ներկրել ԵԱՏՄ երկրներից, հատկապես մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ից և Իրանից, ինչպես նաև այլ երկրներից։ Երբ Թուրքիայից ներմուծման ապրանքային կառուցվածքն են նայում, այստեղ շատ հետաքրքիր արձանագրում կարելի է անել։ Առաջին 10 հիմնական ապրանքների խմբում նավթի հետ առնչվող արտադրատեսակներն են՝ քսայուղեր, մեքենայի շարժիչի յուղեր և այլն, և պարզ է չէ, թե որտեղից այդ նավթը, քանի որ Թուրքիան նավթ չունի, և այն ներկրում է Ադրբեջանից։ Պարզ է չէ, թե ինչ է ստացվում։ Մյուսը ցիտրուսային մրգերն են, որոնցով աշխարհը լի է և կարելի է հանգիստ դա փոխարինել օրինակ պարսկական մրգերով։ Մյուս տեսակը ներմուծվող ապրանքի դա տեքստիլն է, հագուստը և կոշիկը։ Մենք հայտնի ենք բարձրորակ կոշիկի արտադրությամբ և նույնիսկ արտահանմամբ շատ մոտ անցյալում, և շատ հանգիստ կարելի է փոխարինել այդ արտադրանքը տեղականով։ Կարևոր է արձանագրել, որ Թուրքիան այդ տեքստիլ արտադրության, կոշիկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր