24 հունվարի 2023 - 15:44 AMT
PanARMENIAN.Net - Թվային ակտիվների աշխարհում հայտնի համաշխարհային Cointelegraph կայքն անդրադարձել է Fastex էկոհամակարգի պաշտոնական թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի մեկնարկին:
Պարբերականը խոսել է հայկական ծագմամբ կրիպտոարժույթի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի հաջող մեկնարկի և մեծ լսարանին այն հասանելի դառնալու մասին:
Fasttoken-ը հանրային վաճառքի երեք օրերի ընթացքում ունեցել է 0.35 եվրո ֆիքսված արժեք: Հունվարի 21-ից սկսած՝ թվային ակտիվը հասանելի է նաև Fastex Exchange հարթակում: Հատկանշական է, որ հանրային վաճառքից կարճ ժամանակ անց կրիպտոարժույթը գրանցում է գնային աճ՝ հասնելով 0.43 եվրոյի:
FTN-ն այսօր բաց է ավելի քան 40 միլիոն և հասանելի՝ մոտ 1 միլիոն ակտիվ օգտատիրոջ և 700 գործընկերոջ համար՝ SoftConstr...