Դեպի վեր

Մանվել Գրիգորյանի փոխարեն. ԵԿՄ-ն կմնա՞

1in.am02/12/2019, 10:42

Մանվել Գրիգորյանի փոխարեն. ԵԿՄ-ն կմնա՞

Ժամանակը ցույց կտա, Մանվել Գրիգորյանը կմնա ԵԿՄ-ում, թե ոչ, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ԵԿՄ նոր նախագահի թեկնածու, թերևս հինգ րոպե պակաս նախագահ, «Իմ քայլը» խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը: Հասկանալի է, թե ինչու է Մանվել Գրիգորյանի հարցը հուզում լրագրողական կամ ավելի լայն հանրությանը, սակայն խորքային առումով պետք է շոշափել ոչ թե Մանվել Գրիգորյանի ԵԿՄ-ում մնալու հարցը, այլ քաղաքականության մեջ ԵԿՄ մնալ-չմնալու հարցը:

Ի՞նչ կարևոր է՝ ԵԿՄ-ում կմնա՞ Գրիգորյանը, թե ոչ: Դա ներկայումս հանրությանը առնչվո՞ղ խնդիր է: Առանցքային խնդիրն այն է, թե արդյո՞ք ԵԿՄ-ն շարունակելու է մնալ քաղաքականության մեջ՝ փաստացի, ու այս շրջափուլում էլ լինել նոր իշխանության քաղաքական գործիք կամ այսպես ասած աջակից: Սա է առանցքային խնդիրը և այս հարցերն է, որ պետք է հետաքրքրեն հանրությանը: Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ պետք է փոխվեն ԵԿՄ դերակատարները, առաջնային պլան գան մարդիկ, որոնք մեծ ավանդ են ունեցել ազատամարտում, սակայն այս տարիներին եղել են հետին պլանում: Սա իհարկե եղել է հետևանք այն բանի, որ նախորդ իշխող համակարգի համար ԵԿՄ-ն ոչ թե ազատամարտի, պատերազմի վաստակի գնահատման, այլ պատերազմի, հաղթանակի ռեսուրսը իշխանական խնդիրներին ծառայեցնելու միջոց էր: Ըստ այդմ առաջին պլան էին գալիս նրանք, ովքեր արժեքավոր էին այդ խնդրի, այդ նպատակի տեսանկյունից, ոչ թե արժեքավոր էին պետական ու հանրային հարցերում պատերազմի հաղթանակի ռեսուրսի սահուն տրանսֆորմացման ռազմավարական խնդրի լուծմանը նպաստելու առումով: Միևնույն ժամանակ, այս ցավալի փորձն ունենալով հարցադրումը կարևոր է նաև այս փուլում:

Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ձևավորվում է նոր ԵԿՄ, որի ռազմավարական խնդիրը պետք է լինի այդ կառույցը քաղաքականությունից դուրս բերե՞լը, թե՞ արդեն նոր քաղաքական իրողություններում իշխանության սպասարկման դաշտում տեղավորելը:

Անկասկած է, որ նոր իրավիճակում նոր իշխանության համար կարևոր էր կառ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475477
EUR524530
RUR7.117.23
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր