Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորումից հետո հանրապետությունում մեծ էյֆորիա առաջացավ: Կարապետյանը եւ նրա նշանակած նոր նախարարները հույս ներշնչեցին, որ այս կառավարությունը կտարբերվի նախորդներից, եւ նրա գործունեության արդյունքում ինչ-որ դրական տեղաշարժեր կունենանք:
Շատ կարեւոր է, թե ինչն էր նման սպասումների հիմքում: Սովորաբար տարբեր երկրներում նոր կառավարություններից դրական կամ բացասական ակնկալիքներ ձեւավորվում են՝ հաշվի առնելով, թե ինչ ծրագիր է ներկայացվում, որքանով է այն արձագանքում տվյալ պահի տնտեսական իրավիճակին, մարտահրավերին, թերի է, թե ամբողջական, իրատեսական է, թե ոչ եւ այլն:
Մեր երկիրը այս հարցում էլ է յուրահատուկ: Նոր վարչապետի եւ նախարարների վերաբերյալ դրական սպասելիքներ տարածվեցին գրեթե անմիջապես նշանակումներից հետո, խորհրդարանում նրանց ծրագրի ներկայացումից շատ առաջ: Ինչո՞ւ:
Նման լավատեսության համար մեծ նշանակություն ուներ հանգամանքը, որ նրանք համակարգից չեն, ՀՀԿ-ից էլ չեն, նախկինում պաշտոններ չեն զբաղեցրել: Իրականում սա դեռ ոչինչ չի նշանակում: Հայաստանում` շատ մեծ բան է նշանակում: Վերոնշյալ երեք խմբից ցանկացած մեկը ավտոմատ բացասական ընկալում է առաջացնում, ուստի այս խմբերի հետ առնչություն չունեցած մեկը ավտոմատ դրական է ընկալվում:
Որոշակի նշանակություն ունեցավ նաեւ այս անձանց կրթությունը, աշխատանքային կենսագրությունը եւ սոցիալական դիրքը: Որքան էլ անսպասելի է, մեծ տեղ հատկացվեց նորանշանակ վարչապետի արտաքին տեսքին, շարժուձեւին, հագուկապին: Եթե վարչապետի հագուկապը քննարկվեր սրճարաններում ու երթուղայիններում՝ նորմալ կլիներ: Բայց այդ մասին խոսեցին եւ մինչեւ օրս էլ խոսում են նաեւ քաղաքական գործիչներն ու մտավորականները` լրագրողների խնդրանքներով մեկնաբանելով Կարապետյանի նշանակումը:
Ստացվում է` քանի որ Կարեն Կարապետյանը թանկարժեք կոստյումներ է հագնում, ծաղկավոր փողկապներ է կրում, թիկունքն էլ ձիգ է պահում, նրան վարչապետի պաշտոնում նշանակելը ճիշտ էր, եւ երկիրն ու տնտեսությունը միանշանակ կշահեն դրանից: Հանուն արդարության հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն էլ պակաս թանկարժեք կոստյումներ չէր կրում, փողկապներն էլ վատը չէին, թեեւ մի քիչ ցածրահասակ էր, կովկասյան արտաքինով, եւ հարվածային գործիքներ նվագելու փոխարեն լոլիկ էր աճեցնում:
Կարեն Կարապետյանի ժամանակավոր կառավարության շուրջ սույն էյֆորիկ տրամադրությունների ընթացքում հնչում էին նաեւ մտահոգություններ, որ այս ամենը լավ չի ավարտվի, հիասթափությունը մեծ կլինի: Կառավարությունից հիասթափությանը դեռ ահագին ժամանակ կա, բայց առանձին նախարարների դեպքում դա արդեն իրողություն է:
Ուրբաթ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի «բենեֆիսն» էր: ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումներից հետո նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը մահացած ծննդկանների գործով չի զբաղվելու.. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, մորգը», «Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»:
Առողջապահության նախարարի համար, փաստորեն, մահացած ծննդկանն ու բողոքավոր ծննդկանը նույն են: Նա համարում է, որ ոչինչ չունի անելու կոնկրետ ծննդատներում, որտեղ հաճախակի են ողբերգական ելքով դեպքերը: Մեկ-երկու մահացած ծննդկան ավել, մեկ երկու` պակաս, դա ի՞նչ առողջապահության նախարարի զբաղվելու հարցն է:
Ալթունյանը մարդկանց մասին անհարգալից արտահայտվելու սովորություն ունի: ԱԺ-ում լրագրողները նրանից հետաքրքրվել են նաեւ, թե քանի օգնական եւ խորհրդական ունի: «Ես այսօր կհաշվեմ դրանք եւ մենք այդ հարցին կանդրադառնանք... Եթե դրանք ութն են, ապա աշխատավարձ երկուսն են ստանալու»,- ասել է նա: Նրան առանձնապես պատկառանք չեն ներշնչում նաեւ տատիկներն ու պապիկները: Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան Ալթունյանն ասաց, որ պետք է սովորել տատիկ-պապիկներին ասել` չէ, երբ որ նրանք գնում են պոլիկլինիկաներ եւ անիմաստ տեղը ռենտգեն ու տոնոգրաֆիա են պահանջում:
Տատիկների եւ պապիկների հե...
Կարդալ ամբողջովին