
Հայաստանի իշխանությունները պետք է ժողովրդին բացատրեն, թե ինչ է կատարվում սահմաններին: Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Սյունիքում տիրող իրավիճակի եւ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից տեղակայված ոստիկանական դիրքի վերաբերյալ հարցին:
«Չգիտեմ՝ ՀՀ իշխանություններն ի վիճակի են շտկել իրավիճակը, թե՞ ոչ, կամ որ ուղղությամբ են բանակցում, բայց կարող եմ ասել, որ անվտանգության խնդիրներն օրեցօր սպառնալից են դառնում: Պատճառները, որոնք հանգեցրեցին այս իրավիճակին, այն ըմբռնման բացակայությունն է, որ առանց իրավական նորմերի անհնար է գնալ սահմանագծման եւ սահմանազատման, իսկ դրա ընթացքում հանձնել ռազմավարական կարեւոր կետեր, բարձունքներ, ճանապարհահատվածներ, որոնք, պարզվում է, «ադրբեջանական գյուղեր» են: Սահմանազատման եւ սահմանագծման համար իրավական հիմքեր չկան: Նախ չկա խաղաղության պայմանագիր, եւ վաղաժամ խոսել խաղաղության մասին նշանակում է ամեն օր հանձնել այն, ինչի հիման վրա մենք պետք է կառուցենք երկրի անվտանգությունը:
Այս կապակցությամբ «Հայաստան» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի ղեկավարությանը, որպեսզի Ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, դատախազության, օմբուդսմենի ներկայացուցիչները գան Ազգային ժողով եւ պարզաբանումներ տան, պատասխանեն այն հարցերին, որոնք հետաքրքրում են ոչ միայն մեզ, այլեւ՝ ողջ հայ ժողովրդին»,- ասաց Օհանյանը:
Մեկնաբանելով Գորիս-Կապան հատվածում տիրող իրավիճակը՝ Օհանյանը նշեց. «Ես չգիտեմ, թե ինչ իրավական հիմքեր կան, բայց իրականում ճանապարհի հատվածները գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Նրանք կավելացնեն ճնշումը Հայաստանի եւ դրա ղեկավարության վրա՝ նպատակ ունենալով միջանցք ստանալ Ս...
Կարդալ ամբողջովին