Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի է ունեցել հատուկ քննարկում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հումանիտար հետևանքների վերաբերյալ: Պատգամավորների ելույթներում հնչել են Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կոչեր, իսկ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրությունը որակվել է որպես Հայոց ցեղասպանության շարունակություն։
Մեծ Բրիտանիա-Ադրբեջան բարեկամության խմբի անդամները հայտարարել են, որ հակամարտությունը շարունակվում է 1990-ականներից, թե Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք, սակայն այն վերահսկում են հայերը, հետևաբար անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի շահերը, ականազերծել տարածքները, որպեսզի փախստականները կարողանան վերադառնալ:
Հայտարարություններից հետո ելույթ է ունեցել պետքարտուղարի Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով խորհրդարանական տեղակալ Դևիդ Ռաթլին՝ փոխարինելով գործուղման մեջ գտնվող Լեո Դոհերթիին:
«Մեծ Բրիտանիան աջակցում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քայլերին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ է, բրիտանական կառավարությունն ակտիվորեն համագործակցում է երկու երկրի կառավարությունների հետ։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով:
Լաչինի միջանցքը փակել են ադրբեջանցի ցուցարարները՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկելով ապրուստի միջոցներից: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կետ Լաչինի միջանցքով անարգել ճանապարհորդելու մասին։ Բրիտանական կառավարությունն ուղղակի հայտարարում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը։ Բաքվի իշխանություն...
Կարդալ ամբողջովին