Դեպի վեր

Տեղի է ունեցել ԱՏՁՄ տարեսկզբի ասուլիսը

b24.am01/25/2023, 2:12

Տեղի է ունեցել ԱՏՁՄ տարեսկզբի ասուլիսը

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ միության տարեսկզբի ասուլիսը ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի և գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի մասնակցությամբ։

Բանախոսները ներկայացրին ԱՏՁՄ նախորդ տարվա աշխատանքների ամփոփումը՝ անդամակցության տվյալները, ԱՏՁՄ կողմից իրականացված նախագծերի մանրամասները, ինչպես նաև 2023 թվականին սպասվելիք խոշոր նախագծերը։

2022 թվականի մեկնարկը նշանավորվեց գործադիր տնօրենի դերում փորձառու գործիչ Հայկ Չոբանյանի ընտրությամբ։ Տարվա ընթացքում գրանցվեց անդամակցության զգալի աճ՝ անդամների թիվը հասցնելով 130-ի։ Գալիք տարում ևս անդամակցության ինստիտուտի զարգացումն ու կատարելագործումը լինելու է ԱՏՁՄ առաջնահերթություններից մեկը։ 

Իրականացվեցին հարյուրավոր թիմեր ընդգրկած պատանեկան մրցույթներ՝ «ԴիջիԿոդ», «Ճարտարագիտական մոդելավորման մրցույթ», «ԱրմՌոբոտիքս»։ Տրվեց նոր նախագծերի մեկնարկ՝ «Հայաստանի տեխնոլոգիական ապագա», ԻննոԻջևան, շարունակվեցին տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը։ ԱՏՁՄ-ն մասնակցեց և համագործակցեց ոլորտային խոշոր միջոցառումների հետ՝ այդ թվում Emerge կոնֆերանսի, MitQ հաքաթոնի և «Սթարմուս» փառատոնի։ Անցկացվեց հաջող մեդիաարշավ՝ ՏՏ ընկերություններին կառավարության աջակցության նախագծի լուսաբանման և համայնքի ձայնի բարձրաձայնման նպատակով։ 

Միությունն արձագանքեց երկրում կատարվող բոլոր նշանակալի իրադարձություններին՝ հայտնելով իր դիրքորոշումը և ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր։ Նոր թափ ստացավ մասնակցությունը միջազգային կոնֆերանսներին և ցուցահանդեսներին, այդ թվում՝ VivaTech ցուցահանդեսին Փարիզում և Ֆրանկոֆոնիայի ցուցահանդեսին Թունիսում, ուր Արմաթն իր տաղավարով ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունն ու վերջինիս հեռանկարը տեխնոլոգիական աշխարհում։

Ասուլիսին հատուկ շեշտ դրվեց մարտին սպասվելիք  «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսի և վեհաժողովի թարմացված օրակարգի վրա։ Հիշեցնենք, որ միջոցառումը նախապես ծրագրված էր իրականացնել նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին, սակայն սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով այն հետաձգվեց։ ԱՏՁՄ ներկայացուցիչները նշեցին, որ մարտին կայանալիք միջոցառումը չի բացառում աշնանը «ԴիջիԹեք 2023» միջոցառման կազմակերպումը։ 

Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների նախորդ տարվա արտահանման հաջողությունների համատեքստում նշվեց, որ գալիք տարում նախատեսվում է էլ ավելի ընդլայնել համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ։ Մարտին ԱՏՁՄ պատվիրակությունը կմեկնի Գլենդեյլ՝ ներկա գտնվելու Արմաթ աշխատանոցի բ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր