Դեռահասությունը յուրօրինակ տարիքային դրսևորման փուլ է, որը հիմնականում կազմավորում է մարդու անձը, նրա հարմարումը սոցիալական կյանքի նորմերին, պահանջներին:
Ձևավորվում են արժեքային համակարգի նոր շերտեր, դրսևորվում է նորովի ինքնագիտակցումը, սեփական ԵՍ-ի ձևավորումը մի քանի փուլերով՝ հուզական, սոցիալական, ինտելեկտուալ, գիտակցական: Դեռահասը նման է լինում մի նավի, որը նավարկում է բաց ծովում, սակայն չունի ղեկ: Ինքնափնտրումը հիմնական դրսևորումներից է: Երեխան ցանկանում է հասկանալ՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել, ինչպե՞ս ինքնուրույն անել՝ առանց մեծահասակների օգնության, ինքնադրսևորվել: Այս ամենն իրականանում է, բնականաբար, սոցիալական տարբեր փոխհարաբերություններում:
Դրանք կարող են արտահայտվել հետևյալ միջավայրերում.
ընտանեկան՝ ծնող-երեխա-քույր կամ եղբայր ուսումնական հաստատություն՝ ուսուցիչ-երեխա-հասակակից հասարակական միջավայր՝ երեխա-անծանոթ-մեծահասակԱյս բոլոր միջավայրերում դեռահասի անձի դրսևորումն ու դրա հետ առաջացող դժվարությունները տարբեր են լինում՝ թե՛ դերային, թե՛ արժեքային տեսանկյուններից:
Դեռահասի անձը
Հարաբերականորեն հանգիստ կրտսեր դպրոցական տարիքից հետո դեռահասության տարիքը չափազանց բարդ է և բուռն։ Այս տարիքում զարգացումն իսկապես ընթանում է չափազանց արագ տեմպերով, հատկապես շատ փոփոխություններ դիտվում են անձի ձևավորման առումով։ Դեռահասի գլխավոր առանձնահատկությունն անձնական անկայունությունն է։ Հակադիր գծերը, ձգտումները, միտումները գոյակցում են միմյանց հետ՝ պայմանավորելով դեռահասի բնավորության և վարքի հակասականությունը։
Դեռահասին հատուկ անձնային առանձնահատկությունների շարքում հատկապես առանձնացվում են «չափահասության» զգացումը և «Ես կոնցեպցիան»։
Երբ ասում են, որ երեխան մեծանում է, նկատի ունեն նրա պատրաստվածության կայացումը կյանքին՝ մեծահասակների հասարակությունում, ընդ որում՝ որպես նրա լիիրավ անդամ։ Իհարկե, դեռահասը հեռու է մեծ լինելուց՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն, թե՛ սոցիալապես։ Նա օբյեկտիվորեն չի կարող ներառվել մեծահասակի կյանք, բայց ձգտում է և հավակնում մեծահասակի հետ հավասար իրավունքների։ Նոր դիրքը դրսևորվում է տարբեր ոլորտներում, հաճախ՝ արտաքին տեսքի, շարժուձևի մեջ։ Ֆիզիկական Ես-ի և ինքնագիտակցության վրա ազդում է սեռական հասունացման տեմպը։
Ուշ սեռահասունացմամբ երեխաները հայտնվում են պակաս բարենպաստ պայմաններում. աքսելերացիան առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում անձնային զարգացման համար։ Տղաների համար հասունացման ժամկետները չափազանց կարևոր են։ Ֆիզիկապես առավել զարգացած տղան ուժեղ է, հաջողակ սպորտում և գործունեության այլ տեսակներում։ Նրան վերաբերվում են՝ որպես մեծահասակի։
Ընդհակառակը, ուշ հասունացմամբ տղային հաճա...
Կարդալ ամբողջովին