Դեպի վեր

Կորոնավիրուսային աշխարհը ավելի հստակ բացահայտեց շուկայական կապիտալիզմի և լիբերալ ժողովրդավարության տկարությունը. Դամբիսա Մոյո

1in.am08/2/2020, 10:06

Կորոնավիրուսային աշխարհը ավելի հստակ բացահայտեց շուկայական կապիտալիզմի և լիբերալ ժողովրդավարության տկարությունը. Դամբիսա Մոյո

Դամբիսա Մոյոն զամբիացի ծագմամբ աշխարհահռչակ տնտեսագետ է, որն, ըստ «Թայմ» ամսագրի՝ համարվում է աշխարհի 100 ազդեցիկ մարդկանցից մեկը։ Դամբիսա Մոյոն ներգրավված է մի շարք գլոբալ կազմակերպությունների խորհուրդներում, ինչպես, օրինակ, «Շևրոն» կորպորացիան /Chevron Corporation/ կամ 3M ընկերությունը։ 2009 թվականին համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ճանաչվել է որպես գլոբալ առաջնորդ։ ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը զրուցել է Դամբիսա Մոյոյի հետ:

– Տիկին Դամբիսա Մոյո, շնորհակալ եմ այս քննարկման հրավերն ընդունելու համար։ Մի շարք գիտնականների և առաջնորդների հետ արդեն առիթ եմ ունեցել այս թեման քննարկել, և այդ քննարկումների հետաքրքիր թեմաներից մեկը առնչվում է համավարակի աշխարհաքաղաքականությանը, որն, ըստ իմ զրուցակիցների՝ հայեցակարգային փոփոխություններ է մտցրել Արևմուտքի և Արևելքի փոխհարաբերություններում։ Սակայն համավարակի աշխարհաքաղաքականության այս դիսկուրսում կարծես բացակայում է Աֆրիկան։ Ո՞րն է Աֆրիկայի տեղը նոր աշխարհաքաղաքականությունում։

– Անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում ես գտնվում, այս օրերին ծավալվող քննարկումները, որոնք առնչվում են կորոնավիրուսին և դրա առավել գլոբալ աշխարհաքաղաքական և տնտեսական ենթատեքստերին, բավականին նման են իրար։ Չեմ կարծում, թե շատ խելամիտ կլինի դիտարկել Աֆրիկան այդ քննարկումների համապատկերից դուրս։ Բայց, անշուշտ, առկա են որոշակի ընդգծված անհանգստացնող իրողություններ, որոնք ուղղիղ առնչվում են առողջապահությանը, կամ այս հակահամաճարակային որոշակի լուծումների առաջադրմանը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականների՝ տարբեր երկրների առողջապահական համակարգերին անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու կտրվածքով տարեկան 35-40 դոլար դիտարկել։ Այո, ճիշտ է, որ Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի շատ աղքատ երկրների համար դժվար է ապահովել այդ նվազագույն շեմը, բայց նաև ճիշտ է այն փաստը, որ Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի մի շարք հասարակություններում փոքրամասնական խմբերը առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի առումով խնդրահարույց կացության մեջ են։ Ուստի ևս մեկ անգամ պետք է արձանագրել, որ թիվ մեկ խնդիրը առնչվում է առողջապահությանը։ Անշուշտ, կան նաև երկրորդական խնդիրներ՝ կապված տնտեսության հետ, մենք արդեն մի իրավիճակում էինք, որտեղ տնտեսական աճը փոքրանում, դանդաղում կամ ընդհանրապես բացակայում էր։ Նայեք Գերմանիայի նախորդ տարվա ցուցանիշներին՝ առաջին քառորդում զրո տոկոս տնտեսական աճ։ Տնտեսական աճի ցուցանիշները շատ մտահոգիչ էին ինչպես լատինաամերիկյան կամ ասիական զարգացող աշխարհի, այնպես էլ զարգացած Եվրոպայի պարագայում։ Նայեք Եվրոպայի տնտեսական աճի ցածր ցուցանիշներին։ Տնտեսական աճի պատկերը շատ մտահոգիչ է, փաստը, որ կառավարություններն արդեն ունեին մեծ պարտքեր և դեֆիցիտ, նաև այն փաստը, որ հանրային քաղաքականությունը բավականին անկենսունակ էր Ճապոնիայում և Եվրոպայում՝ ցածր տոկոսադրույքների առումով, փաստը, որ մենք նաև այնպիսի իրավիճակում էինք, որ տոկոսադրույքներն անգամ բավականին ցածր էին նաև ԱՄՆ- ի նման զարգացած երկրում, խոսում է այն մասին, որ համավարակն ուղղակի այդ խնդիրներն ավելի սրեց և արագացրեց։ Անկախ նրանից՝ զարգացող, թե զարգացած երկիր ես, կարևոր է դրա տնտեսագիտական կողմը՝ աճի, կառավարման, պարտքի, դեֆիցիտի, ինչպես նաև երկարատև կտրվածքում այս իրավիճակը հաղթահարելու առումներով։ Երրորդ կարևոր իրողությունը աշխարհաքաղաքականությունն է, բայց չենք կարող ասել, թե Աֆրիկայի աշխարհաքաղաքական խնդիրները տարբերվում են Եվրոպայի, Հարավային Ամերիկայի կամ ԱՄՆ աշխարհաքաղաքական խնդիրներից։ Աշխարհաքաղաքականությունը հույժ կարևոր է։ Գիտենք, որ Չինաստանը գլոբալ ֆոնդային ուղիղ ներդրումների ջատագով է, օժտված շատ ագրեսիվ առևտրային քաղաքականությամբ, որը վերջին տասնամյակում ստեղծել է այնպիսի ինստիտուտներ, որոնց գործունեության շրջանակը անցել է երկկողմանի հարաբերություններից անդին։ Մենք ունենք ԲՐԻՔՍ բանկը, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, և, ըստ իս՝ այս կարգի զարգացումները կշարունակվեն անգամ հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում։ Ակնհայտորեն կորոնավիրուսային աշխարհը ավելի հստակ բացահայտեց շուկայական կապիտալիզմի և մեր իմացած սիրելի լիբերալ ժողովրդավարության տկարությունը։ Այսպիսով՝ այս երեք ոլորտները՝ առողջապահությունը, տնտեսությունը և աշխարհաքաղաքականությունը չունեն աշխարհագրություն, և կապ չունի՝ մոլորակի ո՞ր հատվածում ես, և ես կարծում եմ՝ այս երեք ոլորտները ինչ-որ կերպ ազդում են աշխարհի շուրջ ութ միլիարդ բնակչության վրա։

Այո, մենք հարձակման ենք ենթարկվում Քովիդ-19 կոչվող ընդհանուր թշնամու կողմից։ Ձեր վերջին հոդվածում դուք պնդում եք, որ Աֆրիկան կործանումից փրկելու համար անհրաժեշտ է մի նոր ժամանակակից «Մարշալի ծրագիր»։ Ըստ Ձեզ՝ այդ նախաձեռնությունը պետք է գա Արևմուտքի՞ց, թե՞ Արևելքից։

– Գիտեք՝ ես միշտ հակված չեմ եղել բարդ հարցադրումներին անդրադառնալ այո կամ ոչ նորմատիվ պատասխաններով։ «Էկոնոմիստ» ամսագրի համար «Մարշալի ծրագրի» մասին գրած իմ հոդվածի նպատակն իրականում աջակցության գաղափարի վերանայումն էր, որի նկատմամբ ես բավականին քննադատական վերաբերմունք ունեմ։ Ես նկատի ունեմ համակարգային լայնամասշտաբ աջակցության ծրագրերը, որոնք ես դեռ տաս տարի առաջ քննադատել եմ իմ գրքերից մեկում։ Այս խնդրին կրկին անդրադարձել եմ կորոնավիրուսի համավարակի համատեքստում և ընդգծելով ոչ միայն ինչ-որ գործ անելու առողջապահական և տնտեսական հրամայականը, որոնք արդեն դրսևորվել են շատ աֆրիկյան երկրներում և մի շարք այլ երկրներում՝ կապիտալ ներդրումների տեսքով։ Առողջապահական համակարգում, կապիտալ ներդրումներից բացի, մեզ պետք են աջակցության որոշակի համակարգեր` ինչպես տնտեսությանն օգնելու, այնպես էլ համավարակի տնտեսական հետևանքները հաղթահարելու համար։ Այն ընդգծում է արևմտյան հասարակության կարևորության մեծացումը և մրցունակության շարունակականությունը գլոբալ մրցակցային հարթակում՝ գաղափարախոսության, լիբերալ ժողովրդավարության և շուկայական կապիտալիզմի նարատիվներն առաջնորդելու կարևորության առումով այն ժամանակահատվածում, երբ Չինաստանը դառնում է խիստ նշանակալի մրցակից։ Այսպիսով, իրականում այդ հոդվածի նպատակն առողջապահական կամ տնտեսական հրամայականների մասին չէր, այլև՝ Աֆրիկայում և աշխարհի շատ այլ հատվածներում Արևմուտքի ներգրավվածության։

Փոխելով հարցիս տնտեսական շեշտադրումը՝ կցանկանայի անդրադառնալ խնդրի սոցիալական կողմին։ Կարո՞ղ է արդյոք աֆրիկյան երկրների համաճարակների դեմ պայքարի փորձառությունը և դրանից բխող հասարակական վարքագիծը օժանդակել հեշտացնելու կորոնավիրուսի դեմ պայքարը։ Մեկ այլ ձևակերպմամբ՝ կարևո՞ր է արդյոք համաճարակների փորձառությունը համավարակների ժամանակ։

– Գոյություն ունի համաճարակների և համավարակների բավականին ընդարձակ պատմություն, և չնայած որ բակալավրի աստիճանում քիմիա եմ ուսումնասիրել, ես դրա փորձագետը չեմ։ Եվ այս հարցն ավելի շատ վերաբերում է գիտությանը, իսկ հարցի լավագույն հասցեատերը գիտնականներն են, այլ ոչ թե հանրային քաղաքականությամբ, բիզնեսով և ֆինանսներով հետաքրքրված մարդիկ։ Բայց ես կցանկանայի ասել, որ տևական ժամանակ տրամադրել եմ կարդալու Ջոն Բերիի «Մեծ գրիպը» հրաշալի աշխատությունը, որը պատմում է 1918 թվականի իսպանական գրիպի մասին։ Այդ աշխատությունում բավականին դասեր կան՝ հասկանալու համար այս համավարակի տարբեր կողմերը։ Հարյուր տարի առաջ բռնկված համավարակից զատ, վերջին տարիներին մենք անցել ենք նաև Էբոլայի, Զիկայի և Սարսի միջով, և, ըստ իս՝ հսկայական տվյալներ և տեղեկություններ կան։ Ես ավելի մակերեսային գիտելիքներ ունեմ սրա մասին, քան բժշկության մեջ խորացած որևէ այլ մեկը։ Բայց ես կարծում եմ, որ այս կարգի վարակիչ համավարակներից պետք է դասեր քաղել, և, ըստ էության, վերջին համաճարակների և համավարակների փորձառությունից քաղած դասերը չափազանց օգտակար են։

Շնորհակալություն, կրկին վերադառնամ տնտեսագիտական խնդրին։ Համավարակի երկարաձգման պարագայում գլոբալ տնտեսական ճգնաժամի ի՞նչ ռիսկեր կան։ Եվ ի՞նչ միջոցառումներ պետք է ձեռնարկեն սահմանափակ ռեսուրսներով փոքր պետությունները գոյատևելու համար։

– Տեսեք, մի քանի իրողություններ կան, որ կարող են բնութագրել նոր կերպափոխվող աշխարհը։ Այս առումով կարևոր են պատմության դասերը, օրինակ՝ ինչպիսի՞ն էին հետպատերազմյան երկրները, ինչպիսի՞ն էր հետճգնաժամային համաշխարհային տնտեսությունը 1929 թ․ հետո, կամ ի՞նչ դասե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD394400
EUR414426
RUR4.174.37
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր