ՀԱՊԿ-ը միշտ բաց է շահագրգիռ կողմերի, միջազգային կառույցների հետ համագործակցության համար: Կազմակերպությունը միշտ պատրաստ է երկխոսության իրավահավասարության և հարգանքի հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ամենից շատ որ միջազգային կառույցների հետ համագործակցության կարիք ունի ՀԱՊԿ-ն:
«Ակնհայտորեն կան մի շարք ոլորտներ, որտեղ նման համագործակցությունը փոխօգտակար կլիներ։ Խոսքն առաջին հերթին միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելն է, ներառյալ՝ միջազգային ահաբեկչությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, տեղեկատվական անվտանգությունը։ Կան նաև ոչ պակաս կարևոր ոլորտներ, որտեղ ջանքերի պրակտիկ միավորումը չափազանց պահանջված կլիներ Եվրասիական տարածքում խաղաղության, անվտանգության ապահովման տեսանկյունից», - ասել է նա։
Զախարովան հավելել է, որ ժամանակին համագործակցությա...
Կարդալ ամբողջովին