Երեկ Երևանում տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մեկնարկը և միաժամանակ վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Տեղի ունեցած միջոցառման, մասնավորապես մայրաքաղաքի տոնական լուսային զարդարանքների վերաբերյալ համացանցում բուռն իրարամերժ քննարկումներ են ընթանում: Հանրության որոշ մասը կարծում է, որ ամեն բան շատ գեղեցիկ է և տպավորիչ, մյուս մասն էլ տեղին չի համարում՝ ընդգծելով, որ երկիրը կիսապատերազմական իրավիճակում է, դեռ թարմ են զոհերի հարազատների վերքերը:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանի կարծիքով՝ թեև մեր հասարակության մոտ 2020 թվականից հետո բարոյահոգեբանական վիճակն ու տրամադրություններն այլ են, այնուամենայնիվ, ունենք եվրոպական մասշտաբի միջոցառում, որը անցկացվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, և մենք պետք է ներկայանալի լինենք այդ միջոցառման համար:
«Բնական երևույթ է, որ հանրության մի մասն այս հարցին քննադատորեն է մոտենում, մյուս մասը՝ գոհունակություն հայտնում: Մարդիկ տարբեր են իրենց մոտեցումներով, և այդ ամենին պետք է սթափ նայել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է ավագանու անդամը:
Ըստ Մանրիկյանի՝ սա կարող է նաև դեպի Երևան տուրիստական հոսքի ազդակ դառնալ. «Բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանում և մասնավորապես Երևանում բազմաթիվ այլ երկրների քաղաքացիներ են բնակվում այս պահին, և, բնականաբար, տոնական միջոցառումները նաև նրանց համար են հաճելի: Սա հավելյալ ֆինանսական հոսքեր կարող է ապահովել»:
Ավագանու անդամը միաժամանակ ասում է՝ կուզեր, որ ձևավորումների համար ծախսված գումարների մի մասն ուղղվեր պաշտպանական ոլորտին, օրինակ՝ զինվորների կացարանների բարեկարգման հարցը լուծվեր:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ևս դրական է գնահատում թե՛ տոնական միջոցառումները և թե՛ քաղաքի զարդարանքը:
«Ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, ովքեր փորձում են նմանօրինակ իրավիճակներում առիթից օգտվել և հիշեցնել որոշ ողբերգական դեպքեր: Անցնի երկու, հինգ, թե տասը տարի, Երևանն ու Հայաստանը իրավունք ունեն տոնելու տարբեր միջոցառումներ»,- կարծում է ավագանու անդամը:
Վարդանյանը, սակայն, իր վրդովմունքն է արտահայտում, որ այս տարի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի վառել գլխավոր տոնածառի լույսերը. «Սա գալիս է Հանրային հեռուստաընկերությունի՞ց՝ նախկին քաղաքապետ Մարությանի հետ կապված իր ելևէջներով, թե՞ խոսվելիք ապագա քաղաքապետի հետ, չեմ կարող ասել: Սակայն ուզում եմ հիշեցնել, որ մենք ունենք դե յուրե և դե ֆակտո քաղաքապետ, որին ընտրել են ավագանու անդամները: Չգիտեմ՝ էլ ինչ տերմիններ կան: Քաղաքում շրջում են մի շարք քաղաքապետներ: Սակայն ինձ համար դեռևս չի քննարկվում հաջորդ քաղաքապետը: Երբ որ կլինեն ընտրություններ և պաշտոնական քարոզարշավ, այդ ժամանակ կարող ենք խոսել այլ անձի գործունեության մասին»:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում գործող քաղաքապետի՝ գլխավոր տոնածառի լույսերը չվառելը, վերջինս ասում է. «Նատալիա Ռոտենբերգ ունենք: Հավանական կարող էր լինել, որ բերեին, Ռոտենբերգը վառեր գլխավոր լույսերը, ինչ է թե գործող քաղաքապետը երևան չգար»:
Ավագանու «Լույս» խմբակցության մեկ այլ անդամ՝ Անի Խաչատրյանը, նույնպես դրական է համարում քաղաքում արված տոնական զարդարանքները՝ ընդգծելով, որ բոլոր ժամանակներում ինքը կողմ է եղել նմանատիպ նախաձեռնություններին:
«Հայաստանը և առհասարակ մենք՝ ժողովուրդը, պետք է ապրենք, պետք է ցույց տանք աշխարհին, որ կանք և ավելի ենք հզորանալու: Կյանքը շարունակվում է, և երեխաները մեղավոր չեն. իրենք պետք է ունենան սիրուն քաղաք: Հիացած եմ: Երեկվա միջոցառումը շատ գեղեցիկ էր, շարունակությունն էլ, գիտեմ, նույնն է լինելու»,- նշում է Խաչատրյանը:
Ավագանու անդամի խոսքով՝ վերջին տասը տարում չենք ունեցել այսպիսի լուսավորություն Ամանորին. «Ճիշտ է, գումար է ծախսվել այդ լու...
Կարդալ ամբողջովին