«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատարանի դահլիճում նիստի ժամանակ մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացած դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել.
«2007 թվի սկզբին լուսահոգի Դավիթ Ավետիսյանի հրավերով աշխատանքի անցա ՀՀ Վճռաբեկ դատարանում։ Թեկնածուական ատենախոսությունս նոր էի պաշտպանել, և դատավոր Ավետիսյանն իմ աշխատանքի գրախոսն էր – այդպես էր ինձ ճանաչում։ Այդ ժամանակ սկսել էր դատական համակարգի իսկական (ոչ թե հիմիկվա պես ֆեյք) ռեֆորմ, որի բաղադրիչներից մեկը դատական իրավաբանության մասնագիտական որակի բարձրացումն էր։ Ժամանակակից լեզվով ասած՝ դատական տեքստերը պետք է դառնային «սմարթ», այսինքն՝ լինեին վերլուծական ու հիմնվեին արժեքների վրա։ Դատավոր Ավետիսյանը, Վճռաբեկի նախագահ Հովհաննես Մանուկյանը և մի քանի այլ առաջադեմ դատավորներ հասկացան, որ այդ խնդիրը կարելի է լուծել իրավական նոր մտածողությամբ երիտասարդ կադրեր ներգրավելու ճանապարհով, և ահա այդ ալիքի տակ ես հայտնվեցի Վճռաբեկում։
Յուրաքանչյուր աշուն՝ դատավորների թեկնածուների հերթական քննությունների հայտարարումից առաջ, իմ ղեկավարը՝ դատավոր Ավետիսյանն ինձ հրավիրում էր իր մոտ ու հարցնում՝ «Էս տարի դիմելու ե՞ս, Ռուբեն ջան»։ Ես էլ ամեն անգամ պատասխանում էի՝ «Ոչ», Զախարիչն էլ ամեն անգամ նույն կիսա-ջղայնացած զարմանքով հարցնում էր՝ «Չհասկացա, էս տարի է՞լ չես դիմելու։ Ինչու՞»։ Իսկ ես ամեն անգամ նույն կիսա-ցուցադրական «խորհրդավորությամբ» պատասխանում էի՝ «Եսիմ։ Մի տեսակ, ինձ պատրաստ չեմ զգում մարդկանց ճակատագրեր որոշելուն»։ Ու վերջում Զախարիչը կիսա-նեղացած ասում էր՝ «Դե չես ուզում՝ չես ուզում։ Ուրեմն գնա նստի քննական խնդիրները կազմի»։
Հիմա արդեն ամբողջությամբ չեմ հիշում՝ ինչից էի խուսափում։ Ճակատագրեր որոշելու բեռի՞ց, սխալվելու՞ց, թե՞ պարզապես հավես չէի անում, թե՞ վախենում էի բարձր միավոր չստանալ ու խայտառակ լինել, թե՞ վախենում էի, որ ինչ-որ հանգամանքներում կարող են ինչ-որ ճնշումներ լինել, որոնց ես չկարողանամ դիմագրավել ու ստիպված լինեմ խղճիս դեմ վճիռներ կայացնել։ Թե՞ արդեն «խելքս հասնում էր» այն ճշմարտությանը, որ անփորձ երիտասարդը, անկախ գիտելիքներից, ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել՝ բառիս ամենախորքային իմաստով։ Իրոք չեմ հիշում այս նկ...
Կարդալ ամբողջովին