Դեպի վեր

Ուդիական քարոզչություն Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում. monumentwatch.org

panorama.am08/6/2022, 3:00

Ուդիական քարոզչություն Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2022 թվականի հունիսի 26-ին Ադրբեջանի ուդիական համայնքի ներկայացուցիչները այցելել են 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսի սուրբ Եղիշե հայ առաքելական քրիստոնեական եկեղեցի և անօրինական ծիսակատարություն կատարել՝ պղծելով եկեղեցու իրական ծիսական գործառույթը։ Այցը նվիրված է եղել Ադրբեջանի զինված ուժերի տարեդարձին՝ ևս մեկ անգամ ապացուցելով ուդիական քարոզչության պետականորեն ուղղորդված լինելու փաստը։ Ադրբեջանական կողմը եկեղեցին ներկայացրել է որպես 5-րդ դարի աղվանական կառույց, որը հայերը 1898 թվականին վերակառուցել են, վերականգնել և հայացրել։

Սա ադրբեջանական աղվանական սնապարծ տեսության «կենսագործման» ևս մեկ փաստ է, քանզի վերջերս Եվրոպայի ժողովրդավարական երկրորդ կառույցը՝ Եվրոպայի խորհուրդը, իր ընդունած բանաձևերում աղվանական տեսությունը համարեց ադրբեջանական հորինվածք ճշմարտությունն ադրբեջանական քաղաքականությանը հակադրվում է հստակ փաստերով, որոնցից է եկեղեցու կառուցման մասին գոյություն ունեցող ստույգ արձանագրությունը, որը մանրամասն ներկայացված է կայքի «Մատաղիսի սբ. Եղիշա եկեղեցին» հոդվածում։

Մեր արձագանքը

Արցախի օկուպացված տարածքում գտնվող Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցում ուդիական քարոզչությունն ակնհայտորեն մշակութային ժառանգության յուրացման դեպք է, որը տեղի է ունենում թշնամանքի, հայ ավանդույթների ժխտման հետևանքով։ Յուրացնելով հայկական ժառանգությունը այն կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:

Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ օրինականության ճանաչում: Կարևոր է ընդգծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության հիմնարար սկզբունքները, համաձայն որոնց՝ մշակութային ժառանգության պահպանության և կառավարման պատասխանատվությունը վերապահված է այն համայնքին, որը ստեղծել է այդ մշակութային ժառանգությունը: Իսկ մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ): Բացի այդ, ըստ Հաագայի 1954 թվականի «Զինված հակամարտության ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային կից երկրորդ արձանագրության (1999) 9-րդ հոդվածի գ ենթակետի՝ «Մշակութային արժեքների պաշտպանությունը բռնազավթված տարածքներում», արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխում, այդ թվում` օգտագործման ձևի և գոր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր