Դեպի վեր

Առաջիկա 3 տարում Կառավարությունը կենսաթոշակների բարձրացում չի նախատեսում. 168.am

slaq.am09/16/2020, 5:24

Առաջիկա 3 տարում Կառավարությունը կենսաթոշակների բարձրացում չի նախատեսում. 168.am

Բոլորովին վերջերս, շատերի համար աննկատ ու առանց իրեն բնորոշ աղմուկի, կառավարությունը հաստատեց 2021-2023թթ. Միջինժամկետ ծախսերի ծրագիրը։ Սա փաստաթուղթ է, որով ամրագրվում են իշխանությունների նպատակադրումներն առաջիկա 3 տարիների համար։ Այդ թվում՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ սոցիալական ոլորտում, գրում է 168.am-ը։

«Սոցիալական ոլորտում սպասելիքները շատ համեստ են, եթե նույնիսկ կարելի է այդպես ասել։ Կառավարությունն իր առջև մեծ նպատակներ չի դնում, ու հասարակությունն էլ մեծ սպասելիքներ չպետք է ունենա։

Ծրագրով առաջիկա 3 տարում աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։ Բայց աշխատավարձերը դեռ մի կողմ թողնենք, որովհետև այդ խնդրի լուծման համար, հասարակության աչքից հեռու, գտել են զարտուղի այլ ճանապարհ՝ մասսայաբար պարգևավճարներ են բաժանում։

Խոսենք կենսաթոշակների մասին։

Ահա թե ինչ է ամրագրել կառավարությունն այդ ծրագրում կենսաթոշակային ապահովության ոլորտում։

«Միջնաժամկետ ժամանակահատվածում համապատասխանաբար նախատեսվում է հատկացնել 352,682.7 մլն դրամ, 359,011.5 մլն դրամ և 365,461.2 մլն դրամ 2020 թվականի 351,652.5 մլն դրամի դիմաց, կամ 2020 թվականի համեմատ 2021 թվականի աճը կազմում է 0.3 տոկոս, 2022 թվականի աճը 2021 թվականի համեմատ և 2023 թվականի աճը 2022 թվականի համեմատ՝ 1.8 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է կանխատեսվող շահառուների թվաքանակի փոփոխությամբ»,- ասվում է կառավարության Միջնաժամկետ ծախսերի ծրագրում:

Այս թվերը կենսաթոշակառուներին գուցե շատ բան չեն ասում։ Ու որպեսզի պարզ լինի, թե ինչ է ակնկալվում դրանց արդյունքում, բերենք ևս մեկ հատված կառավարության ծրագրից՝ «Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է, որ կպահպանվեն բնագավառում միջին ամսական կենսաթոշակների չափերը»:

Ահա այն, ինչին պետք է սպասել։ Սա նշանակում է, որ առաջիկա 3 տարիներին կեսանաթոշակառուները չպետք է ունենան կենսաթոշակի բարձրացման ակնկալիք։ Կառավարությունը մտադիր չէ կենսաթոշակ բարձրացնել։

Խոսքը հասարակության ամենախոցելի խավերից մեկի՝ ավելի քան 450 հազար կենսաթոշակառուների մասին է։ Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպես պիտի անդրադառնա այս մարդկանց կյանքի պայմանների վրա։

Իշխանափոխությունից հետո միայն երրորդ բյուջետային տարում կառավարությունը որոշեց բարձրացնել կենսաթոշակները։ Այն էլ՝ ընդամենը 10 տոկոսով, որը համարժեք էր հազիվ 3-4 հազար դրամի։ Եթե պիտի կյանքի կոչվեն կառավարության միջին ժամկետ ծախսերի ծրագրի, այսպես կոչված, նպատակադրումները, ապա վերջին բարձրացումից լավագույն դեպքում առնվազն 3 տարի հետո կենսաթոշակառուները կարող են ակնկալել կենսաթոշակների բարձրացում։

Սա է լինելու այն իշխանության առաքելությունը կենսաթոշակառուների համար, որը եկել էր բարելավելու այս մարդկանց կյանքը։ Նրանք ստիպված կլինեն բավարարվել ընդամենը 3-4 հազար դրամով, ինչը որպես հավելում՝ պիտի ստանան իրենց խղճուկ կենսաթոշակներին։

Այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ պետական կառավարման ապարատում պատահաբար հայտնված բարձրաստիճան պաշտոնյաները շարունակելու են վայելել վարչապետի թեթև ձեռքով իրենց տրված պարգևավճարները։ Նրանք մտադիր չեն պարգևավճարներից հրաժարվել անգամ այն պարագայում, երբ պետական բյուջեն հայտնվել է կրախի առաջ, ու կառավարությունը պարտքեր է վերցնում՝ առաջացած հսկայական ճեղքվածքը փակելու համար։

Հիմա արդեն նույնիսկ Կառավարությունն է սկսել գիտակցել, որ բյուջեի եկամուտների բացը շատ ավելին է լինելու, քան ի սկզբանե հաշվարկել էր։ Կառավարության Միջինժամկետ ծախսերի ծրագրում այս տարվա հարկային մուտքերի թերակատարման կանխատեսում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր