News.am-ը գրում է. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ հունիսի 29-ին, գումարտակի հրամանատար Վահան Իշխանյանի գործով հարցաքննվեցին գործով վկաները։
Գործով վկա, զինվորական Վազգեն Վարդանյան դատարանին հայտնեց, որ ճանաչում է Վահան Իշխանյանին։
Նա նշեց, որ միասին են ծառայել ենք Ջրականի զորամասում. «Իմ գումարտակի շտաբի պետն է եղել, ես էլ՝ վաշտի հրամանատար։ Հարձակման ժամանակ իրեն նկատել եմ՝ վախ-վախ անելով ճանապարհ գնալուց, դրանից հետո էլ չեմ նկատել»։
Վազգեն Վարդանյանը պատմեց, թե ինչպես է վիրավորում ստացել Վահանյանը. «Ամսի 8-ին Գրիգորյան Հայկազի վաշտը դիրքավորվում է գերեզմանական տարածքում։ Այդ օրը գիշերը նրա վրա հակառակորդի կողմից երկու ուղղությամբ դիվերսիա է գալիս։ 9-ի առավոտը մենք ենք դուրս եկել, գնացել ենք Խորհատ սար՝ փոխելու 3-րդ գումարտակին։ Մեր հետ այնտեղ արդեն վերադաս է եղել Հակոբջանյան Նելսոնը, ինքը հենց այդտեղ բոյի ժամանակ մահացավ։ Հակառակորդը հարձակվեց այդ սարով։ Երբ սկսեցին մեր վրա կրակելը ես ու Իշխանը ոնց որ մոտիկ էինք այդ պահին նկատել եմ, որ Իշխանյանը ձեռքը դրեց հետեւին, ասաց՝ վախ, վախ»։
Հարցին՝ արդյոք ասվե՞լ է, որ 5-րդ գումարտակը մարտի պատաստ չէ, զինվորականն ասաց. «Ասվել է, որ գումարտակն ի վիճակի չէ մարտի, մարդիկ են մոտեցել, ասել են՝ տարեք զորքը, ասել եմ՝ զորքը ի վիճակի չի»։
Զոհված զինծառայողների ծնողները հետաքրքրվեցին, թե ո՞վ է նման հրաման տվել։ Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց. «Վզգո, վախո՞ւմ ես խոսես»։ Դատավորը որոշեց 3 րոպեով նիստն ընդմիջել։
Ըստ այդմ՝ Իշխան Արմենի Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբ...
Կարդալ ամբողջովին