Դեպի վեր

«Մարդ ինչքան պետք է ոչինչ չներկայացնի իրենից, որ հասարակության մեջ ներկայանա իր սեռական կողմնորոշումով». Հոգեբանը՝ «Մել» ֆիլմի մասին

168.am10/28/2019, 5:30
  • Email
  • Facebook
  • Twitter

«Մարդ ինչքան պետք է ոչինչ չներկայացնի իրենից, որ հասարակության մեջ ներկայանա իր սեռական կողմնորոշումով». Հոգեբանը՝ «Մել» ֆիլմի մասին

«Այս ֆիլմը շարունակությունն է մեր Կառավարության՝ Կուբայից ներմուծած տրանսվեստիտների»,- անդրադառնալով ծանրորդ Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող վավերագրական «Մել» ֆիլմի համար Կառավարության կողմից 20 մլն դրամ տրամադրելուն, ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Ինչո՞ւ եմ այսպես ասում, քանի որ, չնայած հանրության բողոքներին, Կառավարությունը որևէ արձագանք չտվեց, չհասկացանք՝ ո՞վ է ներմուծել: Տրանսգենդերի մասին ֆիլմի ֆինանսավորումը ԿԳՄՍ նախարարի կողմից է,  ագիտացիա է արվում, այն դեպքում, երբ ազգային հերոսները բանտարկված են, համընդհանուր անհիմն կերպով պատերազմ հաղթած մարդիկ ցեխոտվում են, ու ստեղծվում են տրանսգենդեր հերոսներ: Վստահ եմ՝ մեր հասարակության 99 տոկոսը դեմ է տրանսգենդերների ակտիվ ներհոսքին Հայաստան, դրան դեմ են անգամ ներկա իշխանության ջատագովները: Մեզ հրամցվում է մի բան, որ՝ տես, ինչքան մեղք են տրանգենդերները, նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ կներեք արտահայտությանս, բա Նարեկի ու Սաքոյի իրավունքներն ո՞վ է պաշտպանելու, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Վիտալի Բալասանյանի, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքներն ո՞վ է պաշտպանելու, նրանք թշնամինե՞ր են, իսկ տրանսգենդերները հերոսնե՞ր են: Սա նախորդ տարի շրջանառվող գեյ-պարադի շարունակությունն է: Ես տոլերանտ եմ նման երևույթների նկատմամբ, քանի որ անկողինը մասնագիտություն չէ, դա ոչ մեկին չպետք է հետաքրքիր լինի, մարդիկ հետաքրքիր են իրենց գաղափարներով: Մարդ ինչքան պետք է ոչինչ չներկայացնի իրենից, որ հասարակության մեջ ներկայանա իր սեռական կողմնորոշումով, և նախարարությունը պետք է նրա մասին ֆիլմ նկարի: Մենք հասել ենք աբսուրդի շեմին»,- ասաց հոգեբանը:

«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը վստահ է՝ այս հարցում ևս գործի է դրվել օվերտոնի պատուհանը, երբ սկսում են խոսել երևույթների մասին, որոնց վրա տաբու է դրված:

«Սա այն նույն օպերայից է, որտեղ այլասերվածության ու տարատեսակ ոչ հայ ավանդական պատկերացումներին վերաբերող քարոզչություն ենք տեսնում նոր կառավարության օրոք: Դա արտաքին հոսանքների, արտաքին տրամաբանության մեջ ներգրավված ինչ-որ ուղղություն է, որը թելադրվում և պարտադրվում է տարբեր տեղերում, որ հասարակության համար այդպիսի բաները դառնան նորմալ, սովորական երևույթ: Ցավալին այն է, որ կլինի դա տրանսգենդերների հարցը, կլինի այլ հարց, արվում է մի բան, որ, եթե անգամ այդ երևույթը մարդկանց համար անընդունելի էր, խորթ էր, դատապարտելի էր, այդ բաների մասին այնքան շատ է խոսվում, կենտրոնացվում, ուղղորդվում, որ դառնում են սովորական բաներ, հետո՝ հետաքրքիր… Պատկերացրեք՝ երկու տարի առաջ խոսեին Նաիրի Հունանյանին ազատ արձակելու մասին, հիմա այդ հարցը քննարկվում է, խոսվում է՝ ի՞նչ կլինի նրա ազատության մեջ լինելու դեպքում: Սա մի մեթոդ է, որի դեպքում տաբու հարցերը ներմուծվում են հասարակության մեջ: Եթե նայենք ֆ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 408 427
RUR 6.34 6.89
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր