Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գրում է․
«Ճանապարհի մի հատվածի փլուզման հետևանքով Վերին Լարսը կրկին փակ է։ Ըստ նախնական գնահատականների՝ այն առնվազն 10 օր, գուցե 2 շաբաթ, փակ է մնալու։ Սա դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող կամ Ռուսաստանից ներմուծող տնտեսվարողների համար լրջագույն խնդիր է։ Հատկապես սուր է գյուղմթերքի արտահանման խնդիրը։ Գյուղացին հերթական անգամ հայտնվում է անելանելի վիճակում։ Ծիրանի բերքահավաքի թեժ շրջանում բեռնափոխադրման նման խնդիրը շատ այգեգործների է կանգնեցնելու ֆինանսական խնդիրների առջև։
Սոցիալական ցանցերում տեսա տարբեր նախաձեռնություններ, որով կոչ էին արվում ավելի շատ ծիրան գնել, որոշ օգտատերեր առաջարկում էին որ յուրաքանչյուր ընտանիք 5-6 կգ ծիրան գնի և գյուղացու հոգսը թեթևացնի և այլն։ Գյուղացիները բարձրաձայնում են իրենց խնդիրները, մասնագետները վերլուծություններ են ներկայացնում, քաղաքացիական հասարակության առանձին ներկայացուցիչներ «ֆլեշ մոբ» են իրականացնում, իսկ պատկան մարմինները լուռ են… Եթե յուրաքանչյուր նմանօրինակ իրավիճակում պետք է հասարակությունը ինքնակազմակերպվի, կամավորական կամ այլ եղանակներով փորձ արվի լուծել խնդիրը, իսկ պետական կառույցներն էլ այդ ամենին դիտորդի կարգավիճակով հետևեն, ապա բնական հարց է ...
Կարդալ ամբողջովին
