Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ազգային ժողովի ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել մեկ կարևոր արձանագրում. Նիկոլի ռեժիմի բոլոր երեք տարիների ընթացքում միայն իրավապահ մարմինների մեքենան էր աշխատում անխափան՝ ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, քննչականները, դատախազությունը: Միայն երեք տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի քանակն արդեն ինքնին լուրջ ցուցանիշ է:
Այդ գործերի մեծամասնությունը կոնկրետ մարդկանց վրա ճնշման գործիք է՝ վախի և անընդհատ կախվածության մեջ պահելու և շանտաժի ենթարկելու համար: Քանի գործ է բացվել ու փակվել, որի մասին հասարակությունը չգիտի, որոնք դարձել են ներքին, անտեսանելի համաձայնությունների արդյունք: Քանի՞ գործ չի հարուցվել Նիկոլի կողմնակիցների դեմ միայն այն բանի համար, որ շեֆը դրա կարիքը չունի: Ի դեպ այսօր ականատեսն ենք մեկ նոր քրեական գործի՝ երկրի նախագահի դեմ:
Անթիվ գործեր են հարուցվում քաղաքական պատճառներով: Սա տխուր ռեկորդ է Նիկոլի և նրա թիմի համար: Այս գործերի որակի մասին խոսելն ավելորդ է: Մարտի 1-ի գործը նրա արդարադատության համակարգի ամենամեծ ձախողումն էր: Մի գործ, որի պատճառով ամբողջ համակարգը դեֆորմացվեց: Այս տարիների ընթացքում Նիկոլը մեծ թվով քննիչներ, դատախազներ, օպերատիվ աշխատակիցներ, օգնականներ և դատավորներ մեղսակից դարձրեց իր անօրինական նկրտումների:
Հաճախ եմ լսում խոսակցություններ այն մասին, թե ինչ է պատահելու նրանց հետ, ովքեր այդքան անձնուրաց են ծառայել Նիկոլին: Դրանք ավելի սրվեցին, երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո շատերը սկ...
Կարդալ ամբողջովին