Հունվարի 12-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նավուրի» անտառպետության տարածքում փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա է դիմել փախուստի։
Ոստիկանության Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նույն օրը Իջևան քաղաքում հայտնաբերել են Բլբուլյան փողոցի 31-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ը և տեղափոխել ոստիկանության Տավուշի բաժին։
Այս մասին հայտնում է ոստիկանությունը եւ նշում՝ պարզվել է, որ մեքենայի 31-ամյա վարորդը «Համզա» հանդամասում ծառեր է ապօրինի հատել:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է։
Նշվում է, որ ժամեր անց ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները «Արծվաբերդի» անտառտնտեսության աշխատակի...
Կարդալ ամբողջովին