Դեպի վեր

Հայաստան և ARARAT. միմյանցից անբաժանելի արդեն 135 տարի

panorama.am01/31/2022, 8:42
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստան և ARARAT. միմյանցից անբաժանելի արդեն 135 տարի

Տանն ուրախություն է, զրնգում են ARARAT-ով լի գավաթները, կարևոր պետական միջոցառում է՝ զրնգում են ARARAT-ով լի գավաթները, սիրահար զույգի ռոմանտիկ երեկո է՝ զրնգում են ARARAT-ով լի գավաթները, ուզում ես արտասահմանցի հյուրիդ զարմացնել՝ կարևոր ատրիբուտներից մեկը ARARAT-ն է, առօրյա աղմուկից առանձնացած քո սիրած գիրքն ես կարդում կամ ֆիլմը դիտում՝ հիմնականում ARARAT-ով լի գավաթն է ուղեկիցդ։

Հայաստան և կոնյակ. միմյանցից անբաժանելի արդեն 135 տարի։ Բանաձևը պարզ է. Հայաստանում կոնյակը սոսկ խմիչք չէ, մի տեսակ փիլիսոփայություն է, գրավիչ խորհրդավորություն, հետևաբար կոնյակ վայելելն էլ՝ մի առանձին արարողակարգի է վերածվում։ Այլ կերպ լինել չէր կարող, մեր կոնյակը Հայաստանի վառ արևի ու խաղողի յուրահատուկ սորտերի համբույրի ու սիրո ծնունդն է։ Կոնյակը վաղուց է միախառնված մեր կենցաղին: Պատահական չէ, որ մեզանում ամենահարգի ու ծանրակշիռ նվերներից մեկը եղել ու մնում է գեղեցիկ փաթեթավորմամբ բարձրակարգ կոնյակը։

Տարին հոբելյանական է ARARAT-ի համար։



Հայաստանում դեռևս 1887 թվականին հիմնադրված կոնյակի արտադրությունն այս տարի նշում է իր 135-ամյակը։ ARARAT-ը հոբելյանական տարին բացեց ARARAT Ժառանգության նշանավորման երեկոյով։

«2022 թվականը հոբելյանական է հայկական կոնյակագործության և ARARAT -ի համար։ Մեր այս միջոցառումը նվիրված է ARARAT-ի ժառանգությանը, ARARAT-ի 135-ամյա պատմությանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ 135-ամյա հոբելյանը ARARAT-ի ժառանգության, պատմության արժևորման, գնահատման կարևոր հանգրվան է. «135-ամյակը մեր համար լոկ գեղեցիկ թիվ չէ, այլ պատմության մի հանգրվան, որտեղ կարող ենք գտնել վերաիմաստավորման նոր եզերեր։ Մենք այսօր բոլորս միասին տոնում ենք ARARAT-ի ժառանգությունը, պատմությունը, իսկ ARARAT-ի պատմությունը բազմաթիվ հիշարժան, պատմական, արժեքավոր պահերի ամբողջություն է, որի մեջ հյուսված է նաև մեզանից յուրաքանչյուրի պատմությունները, հաջողությունները, հաղթանակները, ծանոթությունները, մեր կյանքի երջանիկ պահերի վայելքը։ Իսկ մեր կյանքի երջանիկ պահերի վայելքը շատ հաճախ ուղեկցվել է դասական կոնյակով լի գավաթներով։ Եվ հենց այդ մարդկային պատմություններ են դարձնում ARARAT-ի ժառանգությունն իրապես լեգենդար»։



Ս.Խաչատրյանի խոսքով, իրենց համար կարևոր է հոբելյանական տարվա բացումը նշել ARARAT-ի ընկերների հետ, կիսվել ջերմությամբ՝ միասին գրելով ARARAT-ի պատմության նոր էջերը։

Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն ասաց, որ ARARAT-ն ունի առաքելություն՝ միշտ ներկայացնել ոչ միայն հայկական կոնյակագործության ավանդույթները, այլ նաև հայկական մշակույթը, Հայաստանի, հայ ժողովրդի պատմությունը։

«Մենք բավական մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերում այդ առաքելությանը։ Այսօր ARARAT-ը մեծ պատասխանատվությամբ և հաջողությամբ իր առաքելությունն իրականացնում է ոչ միայն Հայաստանում, այլևս աշխարհի տարբեր ծայրերում»,- ընդգծեց Ս. Խաչատրյանը։

Երեկոյի անցկացման վայրը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Հայաստան» սրահը, պատահական չէ ընտրված։ Երևանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման մենեջեր Վարդգես Հովեյանը նշեց, որ երեկոյի բացառիկությունն ամբողջացնում է հենց անցկացման վայրը՝ «Հայաստան» սրահը, որը հանդիսանում է հայկական նրբաճաշակ ճարտարապետության և հյուրընկալության խորհրդանշական վայրերից մեկը։



«Անցյալի, ներկայի ու ապագայի սահմաններից դուրս, բայց և պատմություն կերտող ժամանակի տիրույթում». միջոցառման հեղինակների ստեղծագործական միտքը հանգավորվեց տարածքի ճարտարապետական ու դիզայներական լուծումներով, որոնք գեղարվեստականորեն ներկայացրեցին լեգենդար ժառանգությամբ ապրանքանիշի անցյալը, ներկան ու ապագայի տեսլականը։

Վարդգես Հովեյանի ներկայացմամբ, գեղեցիկ շրջանաձև տարածքում ստեղծել են ոդիսական, որը հյուրերին անցկացրեց 135 տարվա պատմության միջով։

ARARAT-ի ավելի քան դարավոր ժառանգությունը ներկայացվեց հատուկ Art տաղավարում, որտեղ կարելի է տեսնել լեգենդար ապրանքանիշի էվոլյուցիան։ Թանգարանային ճշգրտությամբ ցուցադրվեցին թե օրիգինալ վինտաժային պիտակները, թե 1902 թվականին ստեղծված առաջին հայկական տեսակավոր կոնյակի՝ «Ընտիր»-ի վերաթողարկված կոլեկցիոն տարբերակը։

«Հյուրի ուղին սկսվում է ARARAT ժառանգության պատով, որտեղ կարող են տեսնել հին պիտակները, հին կոնյակները, նոր վերաթողարկված ARARAT «Ընտիր»-ը»,- նշեց նա՝ հավելելով, որ, փաստորեն, այս տարի իրենց համար երկտոն է, քանի որ նշում են նաև առաջին տեսակավոր «Ընտիր» կոնյակի 120-ամյակը։ 1902 թվականին Մկրտիչ Մուսինյանցի կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 402 408
EUR 433 445
RUR 4.36 4.56
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր