Ինչպես հայտնել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Միջնորդագրում մասնավորապես ասվում է. «2022 թվականի նոյեմբերի 15-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի հուլիսի 11-ի թիվ 34 և 35 որոշումներով անհատույց մշտական օգտագործման իրավունքով պաշտպանության նախարարությանն են տրամադրվել Արարատի մարզի Արմաշ համայնքի երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1,2 հեկտար մակերեսով և նույն խճուղու 1/4 Գ հասցեում գտնվող 0,9 հեկտար մակերեսով հատուկ նշանակության հողամասերը:
Գլխավոր դատախազը մանրամասնեց, որ դրանցից առաջինը՝ Երասխ 1 զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա առկա են եղել զորամասի շտաբը՝ 252, 8 քմ. մակերեսով, զորանոցը 366,4 քմ. մակերեսով, ճաշարանը 186,9 քմ. մակերեսով 636,6 քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ ծածկը, ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, հսկիչ անձնագրային կետերը. «Իսկ երկրորդի՝ Երասխ 2 զորամասի կարգավիճակ ունեցող հողատարածքի վրա զորամասի շտաբը՝ 212,7 քմ. Մակերեսով և 782,2 քմ. ընդհանուր մակերեսով շինությունը՝ ծածկերը, ճաշարանը, պահեստը, սանհանգույցը»:
Գլխավոր դատախազի խոսքով՝ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ առ այն, որ Սեյրան Մուշեղի Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչ 2016 թվականի սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, իրավասու լինելով կազմակերպել և վերահսկել զինված ուժերի ու պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, պարտավոր լինելով հսկողություն իրականացնել ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքների օգտագործման նկատմամբ, ինչպես նաև իրավասու լինելով տալ ՀՀ անունից հանդես գալու լիազորագրեր, այդ հիմքով պետական մարմնում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
«Սեյրան Օհանյանը, օգտագործելով նաև պաշտոնեական դիրքը, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք: Նկարագրված արարքները կատարվել են յուրաքանչյուրը երկու դրվագով»,- հավելեց Աննա Վարդապետյանը:
Մանրամասնելով՝ ասաց, որ մասնավորապես՝ Սեյրան Օհանյանը, խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի հուլիսի 11-ի 34 որոշումով պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված, նույն համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքը՝ 1,2 հա մակերեսով հողամասը և դրա վրա առկա շինությունները:
«Բացի այդ՝ Սեյրան Օհանյանը, կրկին խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և 87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դիտավորությամբ հանձնարարել է կադաստրային ...
Կարդալ ամբողջովին