19 սեպտեմբերի 2023 - 23:51 AMT
PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ ԳՎ ամբիոնից Թուրքիայի լիակատար սատարումն է հայտնել Ադրբեջանին նաև սպառնացել Հայաստանին։
Նա հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանից ակնկալում է «առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի բացում», գրում է APA-ն։
«Մենք ակնկալում ենք Հայաստանից իր խոստումների կատարում, առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի բացում։ Ղարաբաղը, ինչպես բոլորն արդեն ընդունել են, ադրբեջանական տարածք է և ոչ մի այլ կարգավիճակ այս հարցում չի ընդունվի։ Մեր առաջին նպատակը պետք է լինի բոլորի խաղաղ գողյակցությունը Ադրբեջանի տարածքում, այդ թվում հայերի։ Մենք սատարում ենք Ադրբեջանի քայլերին և առաջ ենք գնում «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով»,–ասել է նա։
Ադրբեջանը Արցախի դե...
Կարդալ ամբողջովին