Դեպի վեր

Կինոարվեստը որպես փրկօղակ. «Ծիրանի ծառ» փառատոնն առցանց ցուցադրություններ կիրականացնի

armenpress.am11/20/2020, 6:54
  • Email
  • Facebook
  • Twitter

Կինոարվեստը որպես փրկօղակ. «Ծիրանի ծառ» փառատոնն առցանց ցուցադրություններ կիրականացնի

Այս ծանր օրերին մշակույթը շարունակում է փրկօղակ լինել: Հայաստանում կազմակերպվում են փառատոններ, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս մի փոքր շեղվել ծանր առօրյայից և առաջ նայել:

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը, որը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, նպատակ ունի արվեստասերներին ծանոթացնել աշխարհի մեծ և փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոփառատոնի շրջանակում ցուցադրություններ կկազմակերպվեն նաև առցանց հարթակում: Նոյեմբերի 23-30-ը ժամը 20։30-ին կինոարվեստի երկրպագուները կարող են atieff.org կայքում հայերեն թարգմանությամբ դիտել գաղափարական ու գեղարվեստական բարձր արժեք ունեցող 15 լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Բոլոր ցուցադրություններն ուղեկցվելու են քննարկումներով ու հեղինակների հետ հարցազրույցներով։

Մեզ հետ զրույցում փառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020-ին բացօթյա ցուցադրություններ են կազմակերպել Ուջան գյուղի զբոսայգում: «Այս տարի չէինք կարող հյուրընկալել արտասահմանցի հյուրերի: Հայաստան ժամանած ռեժիսորները, սցենարիստները, պրոդյուսերները սովորաբար հյուրընկալվում են ուջանցիների տներում, և յուրահատուկ մթնոլորտ է ստեղծվում, քանի որ նրանք հնարավորություն են ունենում հաղոդակցվելու գյուղացիների հետ, ճանաչելու նրանց նիստուկացը, հետաքրքիր քննարկումներ ունենալու: Այս անգամ այդ բաղադրիչը չկա, բայց գյուղը ցուցադրությունների ժամանակ շատ ակտիվ էր. բոլորը երեկոյան հավաքվում էին Ուջանի զբոսայգում»,- պատմեց նա:

Վարդիկյանի խոսքով՝ չնայած «Ծիրանի ծառ»-ը վավերագրական ֆիլմերի փառատոն է, կազմակերպիչներն իրենց չեն սահմանափակում, և եթե առաջին տարիներին շեշտը դրվում էր ազգագրական վավերագրական ֆիլմերի վրա, ապա հիմա միակ չափորոշիչը ֆիլմի բարձր գեղարվեստական արժեքն է, հետևաբար պարտադիր չէ, որ այն ազգագրական լինի, կարող են նաև փորձարարական լինել՝ խաղարկային ֆիլմի տարրերով և այլն:

Փառատոնի ծրագրերի տնօրենը տեղեկացրեց, որ 2020-ին ստացել են շուրջ 500 ֆիլմի հայտ, որոնցից ընդամենը 15 ֆիլմ են ընտրել՝ 8-ը կարճամետրաժ, 7-ը՝ լիամետրաժ: Ներկայացվել են կինոնկարներ Ռուսաստանից, Ավստրալիայից, Լեհաստանից, Բելառուսից, Ճապոնիայից, Գերմանիայից և այլ ե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 503 509
EUR 599 612
RUR 6.59 6.79
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր