Երեկ՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 21։40-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորաններում զինված քաղաքացի կա, ով անհանգստացնում է քաղաքացիներին։
Նշված վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ժամանած ոստիկաններին Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Ս.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որից հետո BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը փորձել է դիմել փախուստի, սակայն ինքը միջամտության ժամանակ գլուխը մտցրել է BMW-ի մեջ և այդ ընթացքում BMW-ի մեջ գտնվող տղամ...
Կարդալ ամբողջովին