Հայաստանը հուսով է, որ այս տարի կհաջողվի սահմանին պահպանել գազի նույն գինը, մոտակա ժամանակահատվածում անսպասելի բան չի կանխատեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան»-ից Արմեն Գևորգյանի հարցին:
Գևորգյանը նկատեց՝ միջազգային շուկայում գազի գինը բարձրացել է, Եվրոպայում աննախադեպ գներ են գրանցվում: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ որոշակիություն 2022 թվականի համար Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ:
«Ըստ էության բանակցությունները Գազպրոմ խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում: Մենք ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին, փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման՝ չնայած, որ Գազպրոմ խմբի կողմից կա պնդում, որ 2013 թվականի համաձայնագր...
Կարդալ ամբողջովին