Արմատներով արցախցի է Թբիլիսիիում ծնված Միքայել Թարիվերդիևը: Բարձրագույն երաժշտական կրթությունը ստանալով Մոսկվայում (ի դեպ, եղել է Արամ Խաչատրյանի ուսանողներից)` Թարիվերդիևը ողջ կյանքն ապրել ու ստեղծագործել է այնտեղ:
Անվանի կոմպոզիտոր ու դաշնակահար Միքայել Թարիվերդիևը առավել հայտնի է կինոֆիլմերի համար գրած իր ստեղծագործություններով․ նա134 ֆիլմերի երաժշտության հեղինակն է:
Հաջողությամբ ստեղծագործել է նաև այլ ժանրերում․ կամերային ստեղծագործությունների, օպերաների և մի քանի բալետի հեղինակ է: Այսօր Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը փառատոնի բացման առաջին համերգի ընթացքում «Յո երթաս» խորագրի ներքո հնչելուն են նրա երգեհոնային ստեղծագործությունները՝ Լադա Լաբզինայի (Ռուսաստան) կատարմամբ: Երեկոն վարելու է Թարիվերդիևի կինը՝ երաժշտագետ, Թարիվերդիևի հիմնադրամի նախագահ, նաև նրա անունը կրող երգեհոնահարների մրցույթի հիմնադիր տնօրեն Վերա Փարիվերդիևան:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնը նախաձեռնել է ՌԴ Մշակույթի նախարարությունը: Այն մեկնարկել է Մոսկվայի Մեծ թատրոնում այս տարվա հուլիսի 19-ին և այս ամիսների ընթացքում փառատոնի շրջանակներում համերգներ են տեղի ունեցել ոչ միայն ռուսաստանյան մի շարք քաղաքներում, այլև Միացյալ Նահ...
Կարդալ ամբողջովին