Այսօր կայացած նիստում Երևանի ավագանին հաստատել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի հեղինակած նախագիծը, ըստ որի՝ հայ մեծ արտիստ Էլվինա Մակարյանի անունով կանվանակոչվի Երևանի փողոցներից մեկը:
Վարդանյանն այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Գույներին միշտ փորձում են խամրեցնել, բայց լույսը գույն չէ, լույսը խավարում էլ է լույս.
Այսօր կայացած ավագանու նիստին պատիվ եմ ունեցել ներկայացնել նախագիծ, ըստ որի՝ հայ մեծ արտիստ Էլվինա Մակարյանի անունով կանվանակոչվի Երևանի փողոցներից մեկը.
Էլվինան իր ժամանակների հեղափոխականն էր, նա իր ամբողջ կենսագրությամբ ապացուցեց դա... Էլվինայի երգարվեստը ունիկալ էր, քանի որ թարմ շունչ էր կաղապարված հասարակության մեջ, գունագեղ էր ու մարդկային, ջազը մարդկային է, ջազը մարդու մասին է...
Էլվինայի ծանր, սակայն հարուստ կենսագրությանը, կարծում եմ, չկա մի հայ, ով ծանոթ չէ, ինչպիսի ան...
Կարդալ ամբողջովին