Հուլիսի 10-ից 18-ը առցանց ձևաչափով տեղի է ունեցել Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադան: Հայաստանի թիմի 4 մասնակիցները ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Հայաստանի աշակերտական թիմի անդամ, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը նվաճել է արծաթե մեդալ:
12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Աղեկյանը («Հերացի» ավագ դպրոց), Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան) և Տիգրան Հարությունյանը (Արագածոտնի մարզ, Նորաշենի միջնակարգ դպրոց) ստացել են բրոնզե մեդալներ։ Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Երևանի պետական բժշկական համալսարան) և Արմեն Գ...
Կարդալ ամբողջովին
