PanARMENIAN.Net - Access Now-ի, CyberHUB-AM-ի, Citizen Lab-ի, Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի և անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանի համատեղ հետաքննությունը բացահայտել է, որ Հայաստանում 12 անձ NSO Group-ի Pegasus լրտեսող ծրագրի զոհ է դարձել։
2020-ի հոկտեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբեր Pegasus–ի թիրախ դարձած անձանց թվում են ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երկու լրագրող, ՄԱԿ-ի պաշտոնյա, ՀՀ ԱԳ նախարարության նախկին խոսնակ և Հայաստանի քաղաքացիական հասարակության 7 այլ ներկայացուցիչներ, հայտնում է Հանրային ռադիոն։
Անմիջական ապացույցները վկայում են, որ թիրախավորումը կապված է 44-օրյա պատերազմի հետ: Սա Pegasus լրտեսող ծրագրի օգտագործման առաջին փաստագրված դեպքն է հակամարտության համատեքստում:
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Apple-ը 2021 թվականի նոյեմբերին օգտատերերին ծանուցումներ էր ուղարկել՝ նախազգուշացնելով, որ նրանք կարող են պետության կողմից հովանավորվող լրտեսող ծրագրերի թիրախ լինել:
NSO Group-ը պնդում է, որ իրենց տեխնոլոգիաները բացառապես վաճառվում են կառավարություններին, ինչը հիմնականում համընկնում է հետազոտական խմբերի և հետաքննող լրագրողների ն...
Կարդալ ամբողջովին