Դեպի վեր

Չի կարելի խուճապային տրամադրություններ տարածել, դրա վերաբերյալ այդ մակարդակով հայտարարություններ անել

henaran.am10/9/2020, 11:54

Չի կարելի խուճապային տրամադրություններ տարածել, դրա վերաբերյալ այդ մակարդակով հայտարարություններ անել

Մինչ առաջնագծում շարունակվում են ռազմական գործողությունները` երեկ սոցցանցերում, հայկական եւ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում ավետում էին հրադադարի մասին, ինչը հերքվեց Արցախի պաշտպանության նախարարության կողմից: Սակայն, ոմանք այնքան էին ոգեւորվել այս ապատեղեկատվությունից, որ լիովին վերադարձել էին ներքաղաքական օրակարգերին` իշխանությունը դավաճաններ էր փնտրում ընդդիմադիր դաշտում, ընդդիմությունը` ազդարարում էր այս իշխանության ավարտի մեկնարկի մասին: Նման տեղեկատվության շրջանառման, ռազմական գործողությունների, դրանց պատճառների եւ հնարավոր ելքերի շուրջ, «Իրավունքը» զրուցել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի հետ:

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՆՄԱՆ ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾԵԼ»

– Պարոն Նահապետյան, երեկ լայնորեն տարածվեց ու հերքվեց զինադադարի մասին լուրերը: Ձեր գնահատմամբ` այս պահին ռազմական գործողությունների դադարեցման կամ եզրափակիչ փուլի որեւէ հավանականություն իրականում կա՞:

– Ռազմական գործողությունները շարունակվում են, այնտեղ պատերազմ է գնում: Ես չգիտեմ` ո՞վ է այդ լուրերը տարածում, ինչի՞ համար: Այս պատերազմական գործողություններին ահաբեկիչների ներկայության մասին երկրներ կան, որոնք բավական խիստ կեցվածք են դրսեւորում, ինչպես Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, ինչն ակնհայտ է, բայց էլի եմ ասում` այնտեղ հիմա պատերազմ է գնում: Եվ եթե նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ինչքանո՞վ է այն նպաստում պատերազմական գործողությունների մեջ գտնվող անձնակազմի` շարքայինների ու սպայակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա:

Երբ ասում են` պատերազմը կավարտվի այսօր, վաղը կամ այսինչ ժամին, արդեն ինքնապահպանման բնազդն է աշխատում, մարդը էլ չի ուզում զոհվել: Եթե պատերազմը մոտենում է ավարտին, հոգեբանորեն ցանկացած մարդ ուզում է ողջ մնալ, ինչն էականորեն ազդում է հոգեվիճակի վրա: Կորում է այն հիմնական մոտիվացիան` հանուն որի կռվում է: Կարծում եմ` այդ լուրերը խիստ բացասական են, հատկապես, որ որեւիցե իրական հիմք չունեն, ընդամենը ասեկոսեների, շշուկների եւ խոսակցությունների մակարդակով են ու խիստ վնասակար ազդեցություն են թողնում: Պատերազմական գործողությունների ժամանակ չի՛ կարելի չիմացածը տարածել, որը սկզբունքորեն կարող է նաեւ խուճապ առաջացնել:

– Պատերազմական գործողությունն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր