ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ միասին կգնահատի Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մշակութային ժառանգության օբյեկտներին հասցված վնասը։ Այս մասին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն այլ կազմակերպությունների հետ միասին արդեն սկսել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մշակութային ժառանգության օբյեկտներին հասցված վնասի նախնական գնահատումը»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի խոսնակ Թոմա Մալարը։
Նա նշել է, որ աշխատանքներին մասնակցում են Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի փորձագետներ։ Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ «անհրաժեշտ է անհապաղ ապահովել մշակութային ժառանգության օբյեկտների անվտանգությունը»։
Ինչպես նշել է Մալարը, երկրաշարժի հետևանքով, մասնավորապես, վնասվել են Դիարբեքիրի ամրոցը (պատմական Տիգրանակերտի ամրոցը) և Հևսելի այգիները (դարձյալ պատմական Տիգրանակերտի տարածքում, այգիները գտնվում են Տիգրի...
Կարդալ ամբողջովին