Եթե նայենք այլ երկրների, որոնք գտնվում են պատերազմական վիճակում, նույնիսկ՝ առանց դրա, ֆոտոնկարահանումները խիստ սահմանափակված են։ Այլ հարց է, որ այս սահմանափակումների տակ եթե հանկարծ ընկնեն, ասենք, նույն սահմանի գյուղերի համայնքապետերի մեկնաբանությունները, հարցազրույցները, որ նրանց արգելեն, կամ զլմ-ներին արգելեն նրանցից հարցազրույց վերցնել՝ վախենալով, որ որեւէ գաղտնի տեղեկություն կարող է դուրս գալ, սա արգելքների չարաշահում կարելի է դիտարկել,-Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով ԱԺ այսօրվա ընդունած «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխության մասին, ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն արեց, որով կարգելվի սահմանին նկարահանում անելը։
Հիմնական զեկուցող, ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ներկայացրեց օրենքի փոփոխության կետերը, հարակից զեկուցող, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ ասաց, որ այդ հարցը շատ կարեւոր է, քանի որ քաղաքացիներն ու տուրիստները օգտագործում են թռչող, տեսանկարահանող սարքեր, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ։ Այս նախագծով փոփոխություն է արվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 200-րդ հոդվածում եւ տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման համար մինչեւ 100 հազար դրամի չափով։ Նախագիծը ընդունվեց 75 կողմ ձայնով։
«Չեմ կարծում, որ, օրինակ, որեւէ գյուղապետ, ասենք՝ Շուռնուխի գյուղապետը, մանրամասներ հայտնի՝ որ մասում են մեր դիրքերը, ինչ վիճակում են, բայց ընդհանուր տեղեկությունների, բախումների, առաջխաղացումների կամ գյուղի առօրյայի մասին, բնական է, որ գյուղապետը պետք է իրավունք ունենա տեղեկություն հաղորդել հանրությանը»,-նշեց Մելիքյանը։
«30 տարի, փաստորեն, մենք որեւէ խնդիր չենք ունեցել, եւ այդ նու...
Կարդալ ամբողջովին