Ուկրաինայի Օդեսայի մարզում փոթորկի հետևանքով մեծ թվով ծառեր են տապալվել, որոնք ընկնելով՝ վնասել են տրոլեյբուսների և տրամվայների մի քանի երթուղիների կոնտակտային գծերը: Այս մասին գրում է ուկրաինական vesti-ukr.com կայքը:
Նշվում է, որ քամու արագությունը հասնում է վայրկյանում 20-25 մետրի:
Տապալված ծառերը վնասել են նաև մի շարք ավտոմեքենաներ:
Կարդալ ամբողջովին