Դեպի վեր

Թույլ չենք տալու, որ իշխանության ներսի ռոմանտիկ հեղափոխականությունը պարտվի դաժան պրագմատիզմին

1in.am09/17/2020, 7:12

Թույլ չենք տալու, որ իշխանության ներսի ռոմանտիկ հեղափոխականությունը պարտվի դաժան պրագմատիզմին

Մեր զրուցակիցն է «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը

Երեկ Ազգային Ժողովում՝ խոսելով Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության մասին, առանց Ձեր անունը նշելու վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության պատասխանեց ձեր երեկվա քննադատությանը՝ հայտարարելով, որ հեղափոխության արժեքները փորձում են պաշտպանել մարդիկ, ովքեր հեղափոխության մասին տեղեկացել են 2018 թվականի մայիսի 8–ից մեկ շաբաթ հետո։ Դուք ձեզ դասո՞ւմ եք այդ մարդկանց շարքին և որքանով էր արդարացի Փաշինյանի՝ ձեզ ուղղված հանդիմանանքը։

Նախ ուզում եմ անդրադառնալ մի կարևոր դետալի․ վարչապետին ՍԴ դատավորների երեկվա ընտրության վերաբերյալ հարց ուղղեց ոչ թե որևէ ընդդիմադիր պատգամավոր, այլ իշխող խմբակցության անդամ։ Այսինքն՝ ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը՝ հետևելով երեկվա քննարկումներին, պարզաբանումներ ներկայացնելու անհրաժեշտություն է տեսել։

Բայց գոնե ինձ համար այդ պարզաբանումների կարիքը չկար, քանի որ երեկ՝ ՍԴ դատավորների թեկնածությունների քննարկման ընթացքն ու ընտրությունների արդյունքները տվեցին բոլոր բացատրությունները։ Ինձ համար ողջունելի է, որ Նիկոլ Փաշինյանը թեև քննադատաբար, այդուհանդերձ արձագանքում է երեկ տեղի ունեցածին, դա նշանակում է, որ իշխանությունը համարժեքորեն գնահատել է, որ, այո, հանրության մի մեծ հատված հիասթափվել է երեկվա ընտրությունից։ Բայց ի տարբերություն շատերի, բազմաթիվ հայտնի ու անհայտ շրջանակների, ես այդ հիասթափության առիթով ոչ թե ուրախանում կամ ոգևորվում եմ, այլ ճիշտ հակառակը՝ խոր ցավ եմ ապրում, քանի որ տեղի ունեցածը համապետական նշանակության բացասական զարգացում է, այն անդրադառնալու է ոչ թե այս կամ այն ուժի վարկանիշի կամ ապագայի, այլ երկրի ժողովրդավարական ընթացքի վրա, որի համար վճարելու ենք բոլորս ու վճարելու ենք թանկ։ Ինչպես բազմաթիվ առիթներով ասել եմ, հեղափոխական իշխանության վարկանիշը կարող է նվազել, ինչը մասամբ արդեն տեղի է ունեցել, բայց հեղափոխության վարկանիշն ինքնին հասարակության շրջանում չի կարող նվազել, համենայնդեպս բոլորս պետք է անենք առավելագույնը, որպեսզի նման բան տեղի չունենա։ Իմ այս դիրքորոշումը օրգանապես կապված է ձեր հարցի մյուս մասի, վարչապետի՝ ինձ ուղղված քննադատության կամ հանդիմանանքի հետ։ Այո, ինչպես բազմաթիվ առիթներով ասել եմ, այսօրվա իշխող մեծամասնության շատ ներկայացուցիչների նման, ես ևս չեմ հավատացել հեղափոխության հաջողությանը, չեմ հավատացել, որ ավտորիտար Հայաստանում այդ ճանապարհով հնարավոր էր փոփոխություններ արձանագրել։

Այսինքն՝ ինքս մշտապես լինելով փոփոխությունների ջատագովն ու աջակիցը, տարիներ շարունակ պայքարելով նախկին հակաժողովրդավարական իշխանությունների դեմ, մարտավարության առումով ունեցել եմ թերահավատություն՝ փողոցային պայքարի միջոցով իշխանության փոփոխության հասնելու տեսնակյունից։ Բայց այդքանով հանդերձ, ի տարբերություն նույն այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչների, ես համեստ կամ ոչ այնքան համեստ ներդրում եմ ունեցել հեղափոխության գործընթացքում, քանի որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավի առաջին իսկ օրվանից իմ ղեկավարած լրատվամիջոցն ուղեկցել է նրանց բոլոր բնակավայրերում՝ Գյումրիից մինչև Երևան՝ ներկայացնելով հարյուրավոր ուղիղ հեռարձակումներ, հարցազրույցներ, ռեպորտաժներ, իմ հիմնադրած լրատվամիջոցի տեսախցիկը հեղափոխության կողքին է եղել ամեն ժամ ու ամենուր, եղել է հրապարակում անգամ այն օրերին, երբ այնտեղ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա մի քանի համախոհներն էին։ Այո, ես անձամբ չեմ մասնակցել հեղափոխությանը, հեղափոխությունն արել են իրենք՝ Փաշինյանն ու իր թիմակիցները, բայց որևէ մեկը, այդ թվում՝ հեղափոխականները որևէ մեկին, այդ թվում՝ ինձ չեն կարող զրկել արդեն իսկ կայացած հեղափոխությունը որպես երկրի զարգացման բացառիկ հնարավարություն գնահատելու ու այդ հնարավորությունը պաշտպանելու իրավունքից։ Ո՛չ հեղափոխությունը, ո՛չ հեղափոխության արժեքներն ու հռչակումները Նիկոլ Փաշինյանի կամ նրա համախոհների սեփականությունը չեն։  Գործընթացն, այո, առաջնորդել է Փաշինյանը, բայց դա իրականություն է դարձել մեր հարյուր հազարավոր քաղաքացիների քաղաքացիական ու քաղաքական կեցվածքի, դիրքորոշման շնորհիվ։

Հետևաբար հեղափոխությունը բոլորինս է՝ ինչպես քայլողներինը, այնպես էլ, այո, սկզբնապես հեղափոխությանը թերահավատորեն վերաբերվողներինը։ Ուստի ես կարող եմ իրականացնել իմ կողմից երկրի զարգացման բացառիկ հնարավորություն գնահատվող հեղափոխության պաշտպանությունը, եթե անգամ այն պետք է պաշտպանել հենց հեղափոխական իշխանությունից։ Եվ ես իմ ամենօրյա աշխատանքով անում եմ առավելագույնը, որպեսզի որևէ պարագայում հասարակության շրջանում կասկած չառաջանա հեղափոխության արդարացիության ու արդյունավետության վերաբերյալ, որպեսզի հեղափոխության վարկանիշը չնվազի այնպես, ինչպես նվազում է հեղափոխական իշխանության վարկանիշը։ Նիկոլ Փաշինյանը հարցնում է, թե հանրության ո՞ր շերտերին են ներկայացնում հեղափոխության արժեքների պաշտպանները։ Պատասխանեմ՝ այն շերտերին, ովքեր հավատացել են հեղափոխությանը նաև այն պատճառով, որ հեղափոխական հարթակներից հնչել են արդարության վերականգնման ու արդարության հաստատման խոստումներ։ Խոստումներ, որոնց իրականացման ճանապարհին մեծ քար դրվեց ՍԴ դատավորների երեկվա ընտրությամբ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ թեև ընտրվել է ոչ իդեալական Սահմանադրական դատարան, սակայն սահմանադրական ճգնաժամը կարելի է լուծված համարել։ Համամի՞տ եք արդյոք այդ գնահատականի հետ, սահմանադրական ճգնաժամը հաղթահարվա՞ծ է։

Խորապես համոզված եմ, որ այսպիսի կազմով ՍԴ ընտրելով սահմանադրական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլ առաջիկայում նորանոր դրսևորումներ է ստանալու։ Ինքս եղել եմ սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործընթացի նախանձախնդիր մասնակիցներից մեկը։ Բայց այդ գործընթացին մասնակցելով՝ ես պատկերացրել եմ, որ մենք նոր Սահմանադրական դատարանում ունենալու ենք բացառիկ դատավորներ, անկաշառ, անաչառ իրենց գործին նվիրված գործիչներ։ Եվ ես երեկ՝ քննադատելով առաջադրված թեկնածուներին ներկայացնում էի հանրության այն շերտին, ում պատկերացումները նույնական են իմ այդ պատկերացումների հետ։ Այդ շերտը այս ընտրության հետ չհաշտվող մարդիկ են, հազարավոր քաղաքացիներ, որոնք հեղափոխությունից վստահաբար չէին ակնկալում, օրինակ Երվանդ Խունկդարյանի պաշտոնի բարձրացում։ Իր խոսքում վարչապետն ակնարկում էր ինչ-որ մարդկանց,  խմբերի մասին,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր