Դեպի վեր

«Համավարակը բացահայտեց ինձ ու վերադարձրեց ընտանիք»․ Ժակլին Սարխոշյան

bravo.am06/10/2021, 8:00

«Համավարակը բացահայտեց ինձ ու վերադարձրեց ընտանիք»․ Ժակլին Սարխոշյան

«Ամառանոց էի գնացել ու հիմա ձեզ հյուրասիրելու եմ իմ այգու բարիքներից, որոնք ես եմ մշակել». թվում է, թե զարմանալի որեւէ բան չկա, բայց այգի մշակողը բալետի պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյան է։ Իմ զարմացած հայացքին նա պատասխանում է․«Սա դեռ ամենը չէ: Համավարակը նպաստեց, որ ինձ բացահայտեմ բոլորովին այլ կողմերով։ Այս տարի պահածոյացրել եմ թթու վարունգ, կարմիր պղպեղ, սմբուկի խավիար։ Ու քեզ պես զարմացել էին բոլորը, անգամ ես»։Պրիմա պարուհին 2016 թվականին հրաժեշտ տվեց բեմին։ Ասում է՝ պետք է բեմից հեռանաս ճիշտ ժամանակին, որ մարդիկ քեզ կարոտով հիշեն։ Ժակլինն այսօր զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ Այժմ աշխատում է Բեյրութի Համազգային արվեստի դպրոցում՝ որպես պարախմբերի գեղարվեստական ղեկավար։ Հայաստան է վերադարձել համավարակի պատճառով։

- Զրույցը սկսենք Ձեր նոր «մասնագիտությունից»։

- Համավարակը պատճառ դարձավ, որ ես «վերադարձա» ընտանիք։ Տարիներ շարունակ առավոտյան արթնանում ես, վազում Պարարվեստի ուսումնարան, հետո՝ Օպերա, մասնավոր դասեր ու գիշերը ժամը 23:00-ից շուտ տուն չես մտնում։ Քեզ ժամանակ չի մնում կարդալու, ընտանիքի հետ շփվելու կամ այլ գործով զբաղվելու համար։ Հիմա անգամ փորձում եմ գրել։ Գրում եմ մանկությանս մասին։ Ես տատիկ- պապիկիս շուտ եմ կորցրել, բայց հիշողություններս շատ վառ են մնացել։ Իմ մանկությունը կարկանդակի համուհոտ ուներ։ Նորից սկսել եմ գործել։ Այն մութ ու խավար տարիներին ես 14 տարեկան էի ու սվիտերներ էի գործում եւ վաճառում։ Ու դրա մասին ոչ ոք չգիտեր։ Ես ինձ երբեք չեմ դրել աստղի տեղ. հասարակ մարդ եմ։ Այսօր ինձ ասում են՝ դու ինչպես կարող ես գնալ ամառանոց ու միրգ հավաքել։ Այո, ես սիրում եմ դա։ Ու ինձ ոչ մեկը չի կարող ասել, որ չպիտի անեմ։

8


- Բեմը չե՞ք կարոտում, ցանկություն չկա՞ նորից բեմ բարձրանալու։

-Որքան էլ տարօրինակ թվա՝ ոչ։ Երբ Բեյրութից վերադառնում էի, գնում էի ուղիղ թատրոն, որովհետեւ Օպերան ոչ թե իմ երկրորդ, այլ առաջին տունն էր։ Հիմա եթե պրեմիերա չլինի, չեմ գնում։ Ես ինձ նախապատրաստել էի, քանի որ ստեղծվել էր մի իրավիճակ, որ ես վեց ամիս պարում էի, վեց ամիս Բեյրութում դասավանդում։ Գուցե այդ վեց ամսվա դադարն էր, որ այդքան ծանր չհեռացա բեմից։ Իհարկե, հիմա էլ կկարողանայի պարել, բայց որոշեցի՝ ճիշտ կլինի լավ վիճակում ու ճիշտ ժամանակին դուրս գալ։ Եթե մարդն ինքնաբավ է, ճիշտ ժամանակին պետք է հեռանա։ Շատ կարեւոր է, որ բարձրացածդ աստիճանը կարողանաս պահել։ Ու ես իմ այդ բարձունքի վրա հեռացա։

- Գիտեմ, որ բազմաթիվ դժվարություններով եք հասել այս ամենին։ Եղել են դեպքեր, երբ բալետի կոշիկի մեջ ասեղ եք գտել բեմ դուրս գալուց առաջ։ Արդյո՞ք դա Ձեզ չի հիասթափեցրել եւ արդյո՞ք Ձեզ զրկել եք ինչ-որ բաներից՝ բալետի արտիստ դառնալու համար։

- Երբեք չեմ հանձնվել ու ոչնչից ինձ չեմ զրկել։ Ունեցել եմ ողնաշարի, ոտքի եւ այլ վնասվածքներ։ Բժիշկներն անգամ ինձ արգելել են պարել՝ ասելով, որ հաշմանդամ եմ։ Բայց ես դահլիճից ժամերով դուրս չեմ եկել, աշխատել եմ ինձ վրա։ Կամքի ուժն ու սերը դեպի աշխատանքս հաղթահարել են ամեն բան։ Իսկ նախանձողների մասին էլ չեմ խոսում. դա ինձ ավելի է ուժեղացրել։ Երբ դուրս ես գալիս բեմ ու կարողանում ես հանդիսատեսին հուզել, նրան փոխանցել քո ապրումները, ապա կուլիսներում տեղի ունեցած ամեն վատ բան արդեն աչքիդ չի երեւում։ Ինչ վերաբերում է ինչ-որ բաներից զրկվելուն՝ ինձ միշտ ասում էին, որ բալետի պարուհին չպետք է երեխա ունենա, բայց ես ունեցա։ Ու իմ առաջին մենապարին 1,5 տարեկան աղջիկս դահլիճում նստած էր։

- Ժակլին, խոսենք Բեյրութում Ձեր գործունեությունից։ Ձեր ամուսնու՝ «Բարեկամություն» անսամբլի մենապարող Կարեն Մակինյանի հետ դասավանդում եք Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության «Գայանե» պարարվեստի դպրոցում։

- Այո, դասավանդում ենք: 30-ամյա այդ դպրոցում հիմնել ենք նաեւ բալետի դասարան։ Նույնիսկ բեմադրեցի «Շչելկունչիկը», ինչն իսկապես մեծ իրադարձություն էր։ Անշուշտ հայկական պարերը մեծ տեղ են զբաղեցնում, բայց հիմքը դասականն է եւ միայն հայկականով չենք սահմանափակվում։ Կարենի հետ մենք պարային երկար ճանապարհ ենք անցել։ Պարարվեստի ուսումնարանում սովորել ենք նույն դասարանում։ Ասեմ ավելին՝ մեր ավարտական երեկոյի պարը Դիվանյանը բեմադրել էր հենց մեզ համար, ու այն մինչեւ հիմա պարում են։ Հետո, իհարկե, կյանքը մեզ տարավ տարբեր ուղղություններով, բայց տարիներ անց բերեց ու միացրեց։ Դե՛, Կարենն այն ժամանակ ուղղակի համարձակ չէր, չնայած՝ դարձյալ ես եմ առաջարկություն արել։ Իսկ ընդհանրապես կանայք են ընտրում տղամարդկանց, բայց տղամարդիկ կարծում են, թե իրենք են ընտրում կանանց։

8


- Ժակլին, արվեստում շատ են այն մարդիկ, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները շարունակեն իրենց ուղին։ Բայց Ձեր աղջիկը չընտրեց Ձեր ուղին։ Դուք չե՞ք ցանկացել։

- Աղջիկս հինգ տարեկան էր, եւ ես նրան տարա սովորելու լատինաամերիկյան պարեր։ Մոտ 1,5 ամիս գնաց ու մի օր էլ ասաց՝ «Կա՛մ բալետ,կա՛մ քո լատինոն ինքդ պարիր»։ Ասացի՝ բալետ՝ չէ։ Ես չուզեցի, որ նա դառնա բալետի արտիստ, քանի որ շուտ կոտրվող է, շուտ հանձնվող է. իմ բնավորությունը չունի։ Զգացի, որ իրեն այս ասպարեզում կուտեն։ Տարիներ անց ասաց.«Շնորհակալություն, մեկ է, ես ինչ էլ անեի, կասեին՝ քո աղջիկն եմ»։

- Երբ առիթ եմ ունենում Ձեզ հետ զրուցելու, դերապարերից «Սպարտակը» միշտ առանձնացնում եք ու Ձեր ձայնի ելեւէջները միանգամից փոխվում են, Ձեր աչքերը սկսում են ավելի վառ փայլել։

-Դե, «Սպարտակն» իմ կարիերայի վերելքն էր։ Իհարկե, իմ ուսուցիչներն ասում էին, որ ես Ջուլիետա եմ, բայց ես այդպես չեմ համարում։ Գրեթե երեք ամիս համագործակցել ենք Յուրի Գրիգորովիչի հետ։ Դրանք անմոռանալի ամիսներ էին: Ռուսական բալետային աշխարհում էինք գտնվում, մթնոլորտը հիանալի էր: Ռուսական դպրոցը յուրահատուկ ձեռագիր ունի, նաեւ Գրիգորովիչն ինձ նմանեցնում էր իր կնոջը՝ հիանալի պարուհի Նատալյա Բեսսմերտնովային, որը Ֆրիգիայի դերն առաջին կերպավորողներից է եղել: Նա ինձ հաճախ էր ասում. «Ты-как Наташа»: Ինձ համար ամենահիշարժան պահը նաեւ այն էր, որ Գրիգորովիչը Մեծ թատրոնի թանգարանից հատուկ ինձ համար բերեց Բեսսմերտնովայի հագուստը եւ ասաց, որ դրանով եմ պարելու: Նա նման բան դեռ չէր արել: Ինձ համար մեծ պատասխանատվություն եւ պատիվ էր այդ հագուստով պարելը: Շատ հետաքրքիր էր, երբ իմ պարընկերոջը՝ Ռուբեն Մուրադյանին, բացատրում էր՝ ինչպես պահում իրականացնի: Նստում էր առջեւում եւ ասում.«Ռուբե՛ն, նայիր՝ ինչ ոտքեր են. դրանք պետք է շոյել վերից վար»: Այնուհետեւ պտտում էր ինձ ու հենում ուսին: Այդ ժամանակ ասում էի.«Ի՞նչ է, մինչեւ վերջ եք անելու պահումը»: Նա պատասխանում էր, որ ինքը հաստատ չի մեռնի՝ նման պահում կատարելով, եւ 83-ամյա բեմադր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր