Դեպի վեր

Պեսկովը՝ ԼՂ-ում վիճակի մասին. Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ ապահովելու խաղաղ բնակչության անվտանգությունն

panarmenian.net09/19/2023, 2:24
  • Email
  • Facebook
  • Twitter

Պեսկովը՝ ԼՂ-ում վիճակի մասին. Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ ապահովելու խաղաղ բնակչության անվտանգությունն

19 սեպտեմբերի 2023 - 18:21 AMT

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև Արցախում ռազմական գործողությունների մեկնարկը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանրամասն նամակը: Այդ մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Մոսկվան ու Երևանը համաձայնության էին եկել դեպի ԼՂ հումանիտար օգնության մուտքի մասով:

«Մանրամասն նամակ է եղել, որտեղ նշվում էր հայկական կողմի տեսակետը [ԼՂ հիմնախնդրի մասով]: Այդ պահին մեծ աշխատանք էր տարվում դեպի Ղարաբաղ մարդասիրական օգնության մուտքի մասով», — հայտնել է Պեսկովը, տեղեկացնում է URA.RU-ն:

Նա ընդգծել է, որ այդ աշխատանքն արդյունք էր տվել, բայց այն չստիպեց խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից: Ըստ Պեսկովի՝ վերջին նամակից ի վեր Պուտինն ու Փաշինյանը չեն շփվել:

Նա նաև նշել է, որ Կրեմլն անհանգստացած է տարածաշրջանում կտրուկ էսկալացիայով, ու հիմա գլխավորը՝ համոզել Երևանին ու Բաքվին հրաժարվել ուժային մեթոդներից:

Ըստ նրա՝ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր