Դեպի վեր

Լուսանկարիչ Արմեն Ենգոյանը Երևանից ցուցահանդես է կազմակերպել շրջափակված Արցախում. ներկայացված է շուրջ 120 աշխատանք

armtimes.com01/19/2023, 3:36

Լուսանկարիչ Արմեն Ենգոյանը Երևանից ցուցահանդես է կազմակերպել շրջափակված Արցախում. ներկայացված է շուրջ 120 աշխատանք

Երեկ Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է «Իմ հայրենիք» խորագրով լուսանկարչական և գեղանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 6 երկրից 23 հեղինակի շուրջ 120 աշխատանք: Ցուցահանդեսի հեղինակը և համադրողը լուսանկարիչ Արմեն Ենգոյանն է: Վերջինս խոսքով՝ նման ցուցահանդես կազմակերպելու գաղափար առաջացել է դեռևս 44-օրյա պատերազմի օրերին:

«Պատերազմի ժամանակ առողջական խնդիրների պատճառով չկարողացա գնալ Արցախ, սակայն ոչինչ չանել էլ չէի կարող: Որպեսզի ինչ-որ կերպ ժողովրդի կողքին լինեի, նրանց գոտեպնդեի, որոշեցի ցուցահանդես կազմակերպել: Կապվեցի «Շուշի քաղաքի թանգարաններ» կազմակերպության տնօրենի հետ, ասացի, որ միջազգային ցուցահանդես կազմակերպելու գաղափար կա, ասաց՝ պատերազմական վիճակում չենք կարող անել: Այնուհետև քաղաքապետի հետ խոսեցի, գաղափարը հավանեց, բայց ասաց, որ նույն տեղում մեծաթիվ մարդկանց հավաք չի թույլատրվում, վտանգավոր է։ Բացատրեցի, որ կարելի է նմուշներն անգամ քանդված շենքի պատերին կախել, որ մարդիկ անցնել-դառնալուց կանգնեն, նայեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Ենգոյանը:

Ըստ նրա՝ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ցուցահանդեսի մասին հայտարարություն է տարածել, որպեսզի ցանկացողներն ուղարկեն իրենց աշխատանքները:

«Միանգամից սկսեցին դիմել տարբեր երկրներից ու քաղաքներից ազգությամբ թե՛ հայ, թե՛ այլազգի լուսանկարիչներ: Մասնակիցներ կային Մոսկվայից, Իսրայելից, Սլովենիայից, Իտալիայից և Չեխիայից: Չեխիայի լուսանկարիչների ասոցացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը ևս միացավ, միացան նաև մեր՝ հայաստանյան լուսանկարիչները: Մի խոսքով, ընտրեցինք լուսանկարներն ու զանգահարեցի Շուշի, ասացին՝ սպասիր մի երկու օր, որից հետո եղավ այն, ինչ եղավ՝ Շուշին արդեն մերը չէր»,- ցավով հիշում է լուսանկարիչը:

Այնուամենայնիվ, հսկայական աշխատանք է արվել, և նախաձեռնության հեղինակը որոշել է նույն ցուցահանդեսը իրականացնել Ստեփանակերտ քաղաքում, ինչը մի շարք խնդիրների պատճառով ձգձգվել է: Նա ծանոթացել է արցախցի քանդակագործ, Մարտունիում Նժդեհի արձանի հեղինակ Արմեն Պետրոսյանի հետ, որը խոստացել է օգնել իրեն ցուցահանդեսի կազմակերպման հարցում:

«Վերջինիս հետ որոշեցինք շրջիկ ցուցահանդես սկսել Մարտակերտից։ Եվ արդեն 2021 թվականի մայիսին բացումն արեցինք Մարտակերտի մշակույթի տանը: Ժողովուրդը շատ գոհ էր, ուրախ, շատ մարդիկ եկան՝ զինվորներ, շատ-շա՜տ հետաքրքրվեցին: Ի սկզբանե 80 լուսանկար էր, սակայն այնտեղ մեզ միացան նաև արցախցի լուսանկարիչներն իրենց գործերով: Ցուցահանդեսն այս ընթացքում հասցրել է լինել Մաղավուզ ու Բերդաշեն գյուղերում, իսկ մինչև շրջափակումը՝ Ասկերանում՝ արդեն 120 լուսանկարով»,- նշում է Արմեն Ենգոյանը։

Նրա խոսքով՝ Ստեփանակերտում ցուցահանդեսի բացու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր