Երեկ՝ հուլիսի 20-ին, Երևանում, Թումոյի այգում ավարտվեց Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը, որը կազմակերպվել էր IQ Center Global Education կրթական ու զարգացման կենտրոնի մեծ ջանքերով և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի օժանդակությամբ։
Միջոցառման հատուկ հյուրն էր շախմատի կարկառուն ներկայացուցիչներից՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն Սմբատ Լպուտյանը։
Միջոցառման նպատակը նորարարական կրթության մեջ շախմատի կարևորագույն դերն ամրապնդելն էր, խթանել երեխաների շախմատային տրամաբանության զարգացմանը, մեկ վայրում շախմատի սիրահար երեխաներին միավորելն ու շախմատի աշխարհում գիտելիքով և ճկուն մտքով նոր հաղթանակների հնարավորություններ տալն էր՝ ընկերական խաղ-մրցաշարի շնորհիվ։ IQ Center Global Education-ն իր գործունեության բոլոր փուլերում մեծապես կարևորում է շախմատի առանցքային նշանակությունը, ուստի մշակել է հատուկ մեթոդաբանություն՝ ինչպես առկա, այնպես էլ հեռակա (առցանց) անհատական և խմբային դասերի համար, ստեղծել է բացառիկ օնլայն հարթակ, որտեղ երեխաները խաղում են, մրցում միմյանց հետ, ճանաչում շախմատի բոլոր նրբությունները, կիրառում տակտիկական հնարքներ, չափում գիտելիքները՝ միավորելով շախմատային ուժեղագույն խաղաոճերը։ Հատուկ մշակված մեթոդաբանությամբ խաղերի միջոցով զարգանում են երեխաների շախմատային կարողությունները, ինչպես նաև մեծ ազդեցություն թողնում անձնային աճի, վերլուծական և հետազոտական կարողությունների վրա, ինչը հնարավորություն է տալիս ն...

Կարդալ ամբողջովին