Դեպի վեր

Փոփոխվել է ուսուցիչների վերապատրաստման պայմանագրի ձևաչափը

yerkir.am07/22/2021, 11:12
  • Email
  • Facebook
  • Twitter

Փոփոխվել է ուսուցիչների վերապատրաստման պայմանագրի ձևաչափը

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը։

Ըստ այդմ՝ նախկինում ուսուցչի, ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև կնքվող եռակողմ պայմանագիրը փոխարինվել է երկկողմ պայմանագրի ձևաչափով՝ այն թողնելով ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև: Այս փոփոխությունը բխում է գործընթացի ֆինանսավորման մեխանիզմի ձևաչափից, ինչպես նաև պայմանագրի կնքման ընթացքն ավելի դյուրին դարձնելու և փաստաթղթային լրացուցիչ աշխատանքից ուսումնական հաստատություններին ազատելու նկատառումներից:

Եռակողմ պայմանագիր կնքելու դեպքում ուսումնական հաստատության ուսուցիչների՝ օրենքով սահմանված 20 տոկոսի վերապատրաստման ընթացակարգը կազմակերպելիս հաստատությունը վերապատրաստող կազմակերպության հետ ուսուցիչների թվով պայմանագրեր է կնքում, որն ավելորդ և ժամանակատար աշխատանք է: Բացի դրանից՝ ուսուցչին եռակողմ պայմանագրում ներառելը որևէ նպատակ չի հետապնդում, ուստի պայմանագրից ուսուցչին դուրս թողնելը որևէ հետևանք չի կարող ունենալ:

Ավելին՝ ատեստավորման համար նախատեսված ֆինանսավորումը տրվելու է մարզպետարաններին, որոնք էլ իրականացնելու են բաշխումն ուսումնական հաստատություններին, և ուսուցիչը որևէ առնչություն չի ունենալու այդ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, հետևաբար եռակողմ պայմանագրի կ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484 493
EUR 573 587
RUR 6.61 6.88
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր