Այս օրերին մայրաքաղաքից հոսքը դեպի մարզեր շեշտակի աճել է: Դա կապված է ամառվա այս տապին քաղաքացիների կկողմից իրենց հանգիստը Հայաստանի գեղատեսիլ վայրերում անցկացնելու ցանկության հետ:
Մարդիկ հանգստի են մեկնում Սևան, Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ և այլ վայրեր, ու առաջին հերթին՝ հանգստին զուգահեռ, ցանկանում են զբաղվել նաև սպորտով:
Տևական ժամանակ է, Արագածոտնի մարզի Արագած գյուղում գործում է «Արագած սպորտ կոմպլեքսը», որը կարճ ժամանակում, կարելի է ասել, մրցակից է դարձել Հանրապետությունում գործող հայտնի մարզահամալիրներին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում «Արագած սպորտ կոմպլեքս» այցելած՝ Արագած գյուղի բնակիչներն ասում էին. «Այս շենքը դեռ սովետական տարիներին հայտնի գործարան էր: Սովետի փլուզումից հետո՝ բազմաթիվ գործարանների պես, այն նույնպես թալանվեց: Շենքն արդեն աստիճանաբար վերածվում էր աղբանոցի:
Մեր գյուղի հնաբնակներից հայտնի բարերար, երջանկահիշատակ Աղվան Կարապետյանը՝ իր ընկերների հետ ձեռնամուխ եղավ շենքի կապիտալ հիմնանորոգմանը և մինչ այդ որոշել էին, որ Արագած գյուղում՝ առաջին հերթին երիտասարդների համար, ստեղծվի մարզական կենտրոն: Ամիսներ շարունակ Ա. Կարապետյանն ու իր ընկերները՝ տեղաբնակների հետ, կյանքի կոչեցին այն:
Եթե մտնեք ներս, բարևներդ կմոռանաք: Ամեն ինչ արված է, որպեսզի այցելուները գոհ հեռանան: Մարզումների համար ստեղծված են բոլոր պայմանները: Մարզասրահները հագեցած են ամենաորակյալ տրենաժորներով: Մասնագետներն էլ իրենց պատրաստվածությամբ չեն զիջում միջազգային բարձրակարգ մասնագետներին:
Օրինակ, «Արագած սպորտ կոմպլեքսի» լողի ավագ մարզիչ ՀՀ սպորտի վարպետ Նորայր Ղազարյանը...

Կարդալ ամբողջովին