![](https://img5.newsinfo.am/big/4Jx0Cql3h.jpg)
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում միաժամանակ երեք պրեմիերա էր՝ երկուսը համաշխարհային, մեկը՝ երևանյան։ Բեմում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի փակման համերգին, որը կրում էր «Աղոթքներ» խորագիրը, առաջին անգամ հնչեց ուկրաինացի կոմպոզիտոր Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան։ Կոմպոիզտորը նույնպես դահլիճում էր։
«Բարդ գործ է նվագախմբի համար, բայց լավ կատարվեց։ Սերգեյ Սմբատյանը շատ լավ է ղեկավարում նվագախումբը, բայց կային որոշ պահեր նվագախմբի հետ կապված, որոնք պետք է առանձնացնել, ինչին ժամանակը, ցավոք սրտի, ոչ միշտ է հերիքում։ Բայց ամեն ինչ շատ հիանալի է»,- առաջին տպավորությունները Panorama.am-ին այսպես ներկայացրեց Վալենտին Սիլվեստրովը։
Համերգին առաջին անգամ հնչեց նաև մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Կառլ Ջենկինսի երգչախմբային պասակալիան, որը հեղինակը գրել է նվագախմբի խնդրանքով, և այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։
Դահլիճում էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։ Հենց նրա ներկայությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), բարիտոն Ասկել Դավեյանը կատարեցին կոմպոզիտորի «Յոթ աղոթք սբ. Ներսե Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար» ստեղծագործությունը։ Այն նվիրված է Հռոմի քահանայապետ Ֆրանցիսկոս պապին։
Առաջին տպավորություններով մաեստորն կիսվեց հենց Panorama.am-ի հետ զրույցում. «Ներսես Շնորհալու հայերենը, այս փառավոր գրաբարը, այդքան սիրված աղոթքաշարը երգվեց և ներկայացվեց մի մեծ երաժշտական կազմի միջոցով։ Խորապես շնորհակալ եմ, բոլորը լավ աշխատեցին, և Ակսելը, և Սերգեյ Սմբատյանը, բոլորը-բոլորը»։
Դեռ 2019 թ. թվականին Հայաստանի ազգային գրադարանում «Երգի վերածված բանաստեղծություններ և բանաստեղծությունից ծնված երգեր» զրույց-քննարկմանն Տիգրան Մանսուրյանը այս աշխատանքի մասին պատմե...
Կարդալ ամբողջովին