Դեպի վեր

Եթե Բերձորը պահելու նպատակ ունենային, կգտնեին պահելու ճանապարհը. Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

shamshyan.com07/2/2022, 10:24
  • Email
  • Facebook
  • Twitter

Եթե Բերձորը պահելու նպատակ ունենային, կգտնեին պահելու ճանապարհը. Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

2021-ին նոր խորհրդարանի ձեւավորումից հետո ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը երկու անգամ հարց է ուղարկել կառավարությանը Քաշաթաղի շրջանի 6 բնակավայրերի վերաբերյալ, այդ թվում Բերձորի, Աղավնոյի, ինչը նշանակում է, որ թեման բարձրաձայնվել է. նրան ասվել է, որ ամեն ինչ քննարկվելու է հանրության հետ, ոչ մի բան գաղտնի չի արվելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Թեւան Պողոսյանը։



«Հիմա պարզվում է, որ այդ հարցերը քննարկվել են, ինչ-որ բաներ են արել, հանրությանն իրազեկե՞լ են: Ցավոք սրտի, պարզվում է՝ քաղաքականությունը նույնն է, ամեն ինչ գաղտնի են պահում, հետո ասում են՝ մենք պատասխանատվություն ենք կրելու: Իսկ գուցե պատասխանատվություն պետք է կրեք, որ չեք կարողացել ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, թե էդ ինչ պետք է անեիք, որ ճիշտ ձեւով օգտագործեիք նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի մեկնաբանության խնդիրները: Որովհետեւ գրված է այլընտրանքային ճանապարհ, չի գրված՝ այլընտրանքային Լաչինի միջանցք է բացվելու: Ինչը նշանակում է, որ Լաչինի միջանցքը պետք է մնա ինչպես կա, իր ներսում կարող են մի քանի անկյուններ, միգուցե կամուրջներ, թունելներ կառուցվեն: Այսինքն եթե դու նպատակ ես դրել, որ Բերձորը մնա, ապա վստահ եմ, կգտնեին ճանապարհը այն պահելու»,-ասաց Թեւան Պողոսյանը՝ կրկին համոզմունք հայտնելով, որ հնարավոր էր պահել Բերձորը:



«Էլ չեմ ասում, որ երեք տարվա ընթացքում նախագիծ պետք է լիներ, 3 տարին անցել է, բայց մենք տեսնում ենք, որ կողքից ճանապարհ են կառուցում, մի հատ էլ փորձում են մեզ վրա վաճառել, որ որակն ավելի լավն է: Ես խոսել եմ մասնագետների հետ, ասում են, որ այս նոր ճանապարհի դեպքում գլխավոր բարձունքները այդ ճանապարհի վերահսկողության առումով, մնալու են Ադրբեջանին: Դրա անվտանգը ո՞րն է: Նպատակ չի եղել Բերձորը պահելու: Նպատակը եղել է հանձնել, դրա համար ամեն ինչ այսպես է կատարվել: Հիմա թե պայմանավորվել էին, թե ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 407 416
EUR 408 428
RUR 6.4 6.9
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր