Դեպի վեր

Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը․ այն կանցկացվի նաև մարզերում

armenpress.am06/22/2022, 4:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը․ այն կանցկացվի նաև մարզերում

Հայաստանի SUMMEET ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու «Սարեր» մշակութային կազմակերպությունը, այս տարի անցկացվելու է երկրորդ անգամ․ հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակները, Լոռվա մարզի Դեբետ և Դսեղ գյուղերը, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցը միավորվելու են ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումների շուրջ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սարեր» մշակութային կազմակերպությունից, այս տարի իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից և Ռուսաստանից։ «Եվ, իհարկե, փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։

SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։

Հենց այդ պատճառով էլ յուրքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։ Այս տարի փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կստեղծվի VR պարային ներկայացում։ Հատուկ այս նպատակով է Հայաստան ժամանել հանրահայտ պարուսույց Ֆաբիան Պրիովիլը (Գերմանիա), ով նման նախագիծ է իրականացրել բազմաթիվ երկրերում։ Հայաստանում Ֆաբիանը համագործակցում է Balmanukyan Dance Project-ի և ARLOOPA ընկերության հետ։ Նախագծի աջակիցն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ փառատոնի օրերին հասանելի կլինի VR ներկայացումը («Սասունցի Դավիթ» սրահ, մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Այս տարի փառատոնի շարժիչ ուժն են նորագույն տեխնոլոգիաները։ Խաղացանկում ունենք ներկայացումներ VR տեխնոլոգիաների, 3D պրոեկցիաների, ինչպես նաև QR կոդերի կիրառմամբ։ Նման մոտեցումը թույլ է տալիս հետևել ժամանակակից մարդու մտածողության, հետևաբար՝ նաև ժամանակակից պարի զարգացումներին մեր գերինֆորմատիվ և գերտեխնոլոգիական դարում»,- նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Վալերիա Կասպարովան։

Նշվում է, որ, նոր տեխնոլոգիաներից բացի, փառատոնը յուրացնում է նաև նոր ժանրեր, մասնավորապես՝ հանրային վայրերում բեմադրվող և տարածության հետ աշխատող Site-specific պերֆորմանսը։ Ազնավուրի հրապարակում երևանյան հանդիսատեսը կտեսնի Ballrider Vaggi-ի՝ պարի և սպորտի սահմանագծին ստեղծված յուրահատուկ կատարումը։ «Փառատոնի մասնակիցների մեկ այլ site-specific ներկայացում կցուցադրվի Տիգրան Ձիթողցյանի ստուդիայում (Ձորաղբյուր)՝ ազդարարելով հանրահայտ նկարչի բաց արվեստանոցի նոր սեզոնը։

Այս տարի SUMMEET-ն ընդլայնվում է և ժամանակակից պարը «տանում» Հայաստանի մարզեր․ հունիսի 25-ին փառատոնը կայցելի գեղատեսիլ Լոռի։ COAF Սմարթ կենտրոնում (գյուղ Դեբետ) տեղի կունենա Ֆաբիան Պրիովիլի դասախոսությունը՝ նվիրված VR տեխնոլոգիաների և ժամանակակից արվեստի համակեցությանը, և Վալերիա Կասպարովայի ու Ballrider Vaggi-ի՝ ժամանակակից պարի և գնդակով խորեոգրաֆիայի վարպետաց դասերը։

Փառատոնի մարգարիտն է հայկական ցուցադրությունը։ «Անցյալ տարի մենք աշխատեցինք համախմբել անխտիր բոլոր պարուսույցներին, ովքեր ամռանը գերադասեցին մնալ Երևանում և ստեղծագործել։ Այս տարի ընտրությունը շատ ավել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 406 422
EUR 428 451
RUR 6.87 7.87
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր