Եւ այսպես․ Ալիեւը պարզ դարձրեց, որ բանակցությունների դերակատար պետք է դառնա Թուրքիան։ Հայտարարությունը ընդհանուրից դեպի մասնակի առաջադրանքի բանաձեւում է։
Խոսելով «հավերժական խաղաղության» տեսության մասին Ալիեւը շեշտել է, որ արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը պետք է ամրապնդվի աշխարհի առաջատար երկրների երաշխիքներով, ընդ որում, նրանց կազմը կարող է չսահմանափակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։ Եւ ապա ուղղակի հստակեցրել. «Անշուշտ, Թուրքիան, որպես մեծ երկիր, որպես մեր հարևան, Հարավային Կովկասում հարևան, իրավունք ունի մասնակցելու միջնորդական առաքելությանը, որն իրականացվելու է ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո։ Հաշվի առնելով, որ ներկայիս միջնորդական առաքելությունը 28 տարի շարունակ ոչ մի արդյունքի չի հանգեցրել, այլ հանգեցրել է անգործության, այն, ինչ մենք ունենք հիմա, իհարկե,մենք պետք է ելնենք պրագմատիկ մոտեցումից, որը կարող է իրապես դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ էսկալացիայի նվազեցման, կայուն խաղաղության հաստատման, համագործակցության զարգացման համար։ Եվ, իհարկե, առաջին հերթին, ես կարծում եմ, որ դրանք Թուրքիան և Ռուսաստանն են»։
Չավուշօղլուն առաջադրանքն է, որը ձեւակերպվում է այստեղ։ Ուղերձը հետեւյալն է։ ԵԱՀԿ-ի ներկա միջնորդական ձեւաչափը անգործության է մատնվել՝ այն գործնական եւ արդյունավետ դարձնելու համար։
Որոշ հստակեցնելի կետեր կան այս բոլորում։ Նախ պարզ է, որ, ներկա ձեւաչափից ՌԴ-ն անջատելով, քննադատական մեղադրանքներն ուղղվում են Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, որոնք անգործության են մատնել կարգավորման ընթացքը։ Երկու երկրների դուրս մղման առաջարկն է, որն անում են Անկարան եւ Բաքուն հյաջորդաբար, իրար լրացնելով։ Ի դեպ, ձեւաչափի փոփոխությունը միշտ հանկերգել էր Բաքուն․ այս անգամ երանգային նորությունը այն է, որ ուղղակի հստակացվում են այն երկրները, որոնք պետք է ստանձնեն միջնորդությունը։
Առկա հիմնական խնդիրն այս դեպքում այն է, որ հակամարտությունում ոչ միայն հստակ կողմ, այլ նաեւ ուղղակի պատերազմ հրահրած եւ պատերազմի մասնակցած, նույնիսկ՝ պատերազմ կառավարած երկիրը այժմ հավակնում է միջնորդություն անել։ Թուրքիայի ներգրավումը ընդհանրապես դատապարտվել է արդեն միջազգային ընտանիքի կողմից։
Թե՛ Չաւուշօղլուն եւ թե՛ Ալիեւը իրենց հայտարարություններով ըստ էության հակադրվում են ոչ միայն ԵԱՀԿ-ին, միջազգային հանրությանը եւ բազմաթիվ պետություններին, որոնք, ԵԱՀԿ-ի ճշտած ձեւաչափին հղում անելով պահանջում էին անհապաղ պատերազմը դադարեցնել եւ վերադառնալ բանակցային սեղան։ Ավելին, հակադրվում են նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ին, որի հրապարակած հայտարարությունում եւս հղում կար նույն ձեւաչ...
Կարդալ ամբողջովին