Դեպի վեր

Շարունակվում է «Գիրքը՝ Արցախին սպեղանի» գրքահավաքը

azatutyun.am07/22/2021, 12:54

Շարունակվում է «Գիրքը՝ Արցախին սպեղանի» գրքահավաքը

«Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրի ներքո Հայկական գրադարանային ասոցիացին Խնկո Ապոր անվան գրադարանում այս տարվա մայիսից նախաձեռնել է գրքահավաք՝ արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով համալրելու արցախյան գրադարանների ֆոնդերի կորուստը:

Այս նախաձեռնությանը աջակցում են նաև ԿԳՄՍ նախարարությունը և Հրատարակիչների ազգային ասոցիացին: Բացի դրանից, ինչպես նշում է նախաձեռնության հեղինակ, Հայաստանի գրադարանային ասոցիացիայի նախագահ, Խնկո-Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, Արցախի համար իրականացվող այս գրքահավաքին միացել են հայաստանյան շատ գրադարաններ, թանգարաններ, հրատարակիչներ, անհատներ. - «Այս պահին շուրջ չորս հազար միավոր գրականություն ունենք հավաքված, որ շուտով կուղարկենք Արցախ։ Երկու օր առաջ Արցախի նախարարն էր ներկա պաշտոնական նվիրատվությանը գրադարանում։ Կարծում եմ, որ պիտի շարունակական լինի։ Այս պահին Արցախը մեծ կորուստներ ունի գրքային հավաքածուների, շուրջ հարյուր հիսուն հազար միավոր գրականություն դուրս է մնացել Արցախի վերահսկողության տարածքներից, նաև հարյուր քսանյոթ գրադարան վերահսկողությունից դուրս է մնացել, և վտանգված է Արցախի բնակչության ընթերցելու իրավունքը»։

Ռուզան Տոնոյանը վստահ է, որ միայն միահամուռ ջանքերով կկարողանան փոքր-ինչ շտկել իրավիճակը արցախյան գրադարաններում:

Հատկանշական է, որ Արցախի գրադարանների համար արդեն հավաքված այս 4000 կտոր գրականության մեջ զգալի տեղ ունեն նոր հրատարակված գրքերը. - «Անհատ նվիրատուները իրենց անձնական գրադարաններից են նվիրաբերում, իսկ հրատարակիչները, գրադարանները, թանգարանները նվիրաբերել են բացառապես նոր գրականություն։ Գեղարվեստական, մասնագիտական, մանկական, տարբեր բնույթի գրականություն է նվիրաբերվել։ Առաջիկայում նաև Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իր ֆո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր