Դեպի վեր

Ինձ առաջարկվող բոլոր կերպարներն ընդամենը երեք օրվա ընթացքում դառնում են սիրելի. Վիվյեն Բաստաջյան

armenpress.am05/10/2022, 6:30
  • Email
  • Facebook
  • Twitter

Ինձ առաջարկվող բոլոր կերպարներն ընդամենը երեք օրվա ընթացքում դառնում են սիրելի. Վիվյեն Բաստաջյան

Դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը, որը խաղում է թե՛ թատրոնում, թե՛ հեռուստանովելներում, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խոստովանում է՝ «Թողություն» հեռուստասերիալից հետո դժվարացել է այլ նախագծերում նկարահանվել: Դերասանուհին հիմա իր հեղինակած նախագծի վրա է աշխատում, որն ինչպես ինքն է ասում, աննախադեպ է իր ձեւաչափով եւ ասելիքով:

-Կարծես թե մեր հասարակությունն ավելի շատ հեռուստացույց է նայում, քան թատրոն գնում: Թեև Դուք ավելի շատ թատերական կերպարներ եք կերտել, բայց հանդիսատեսը Ձեզ սկսեց ճանաչել և առավել շատ սիրել՝ «Թողություն» հեռուստանախագծից: Ի՞նչ նոր նախագծերում, ֆիլմերում եք ընդգրկվելու առաջիկայում:

-«Թողություն» հեռուստանովելի գեղարվեստական ֆիլմ տարբերակն արդեն կա և, ի ուրախություն մեզ, մասնակցում է միջազգային փառատոնների: Ի սկզբանե այդ հեռուստասերիալը եղել է ֆիլմ, հետո Հանրայինը Հովհաննես Գալստյանի հետ որոշեցին նկարահանել նաև այդ 16 մասանոց սերիալը: Գեղարվեստական ֆիլմը տեսել եմ: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հրաշալի ֆիլմ է ստացվել: Դերասանական կազմում նույն մարդիկ են: Այդ հեռուստանովելից հետո չէի կարողանում այլ նախագծի մասնակցել: Առաջարկներ շատ են եղել, բայց ոչ մի տեղ այլևս չփորձեցի ընդգրկվել: Հովհաննես Գալստյանի կնոջ նախագիծն է՝ «Տատիկիս վարսերը», որին մասնակցության հրավեր ունեմ և արդեն գիտեմ՝ ինչ դեր եմ խաղալու: Այս պահին իմ հեռուստատեսային նախագծի վրա եմ աշխատում, որը վստահեցնում եմ՝ աննախադեպ է իր ձևաչափով:

-Ասացիք, որ «Թողությունից» հետո այլևս չցանկացաք որևէ հեռուստանախագծում նկարահանվել, ինչո՞ւ:

-Ես այդ ֆիլմին շատ էի սպասել: Այն այնքան բարձրորակ էր, որ այլևս չէի կարողանում նկարահանվել այլ հեռուստանախագծերում, որոնք փոքրիշատե զիջում էին:

Թատերական ինստիտուտում մի առարկա եմ դասավանդում, որը կոչվում է «Աշխատանք տեսախցիկի հետ»: Այս առարկան ինստիտուտ բերել եմ ես, ինձ հրավիրեց Դավիթ Մուրադյանն ու ասաց, որ անեմ այն, ինչ ուզում եմ: Երբ ես էի սովորում, չկար առակա, որը դերասանին կսովորեցներ՝ ինչպես աշխատել կինոյում: Ինձ համար ինստիտուտի բացը դա էր: Փորձեցի ինքս լրացնել այդ բացը: Շատ հեշտ է քննադատել և վատաբանել. հենց հիմա կարող եմ խոսել բազմաթիվ բացերի մասին, բայց դա խնդրի լուծում չէ: Պետք է հասկանանք ամենակարևորը՝ խնդիրը: Մեծ կինոն ենթադրում է մեծ գումարներ: Եթե հենց հիմա դերասանները, ռեժիսորները, առհասարակ կինոյի ամբողջ կազմը վարձատրվի շատ բարձր, շատ բան կփոխվի: Այդ ժամանակ պահանջն էլ այլ կլինի, և կոշկակարը, որն իրեն համարում է դերասան, այլևս չի համարձակվի նման հայտարարություն անել: Այն դերասանները, որոնք իրենց հարգում են, աշխատում են չիջեցնել իրենց նշաձողը: Նախագծերը չեն վճարվում այնքան բարձր, որ բոլոր դերասանները լինեն պրոֆեսիոնալ, ստիպված հրավիրում են մարդկանց, որոնք մինիմալ գումարով համաձայնվում են նկարահանվել: Նկատում եմ, որ սցենարներում էլ են տեղի ունենում շատ տհաճ փոփոխություններ: Ցենզուրա չկա… Հանրային հեռուստաընկերությունը հիմա ինչո՞ւ է այսպես ասած ավելի հաճելի դերասանների ներգրավում, որովհետև նրանց հեռուստանախագծերը ստեղծվում են գրական նյութի հիման վրա: Եթե սցենարիստը հանճար չէ, նրան դերասանի կյանք վստահելը շատ պատասխանատու է: Կերտածդ կերպարը կարող է հիմնովին փոխել մասնագիտական կենսագրությունդ:

-Եվրոպան իր այսպես ասած մտահորիզոնով անծայրածիր հնարավորություններ է բացում դերասանի առջև: Հայաստանը, հայկական միջավայրն ի՞նչ հնարավորություններ են տալիս արտիստին: Գեղարվեստական կյանք կա՞ այստեղ:

-Եվրոպան դերասանին լայն հնարավորություններ է տալիս, որովհետև ունի ուրիշ նախապայմաններ, որոնք մենք չունենք: Մտածողության հարց կա. դերասանի մասնագիտությունը խորապես կախված է հասարակության մտածելակերպից: Երբ ես սկսում եմ իմ առարկան դասավանդել, առաջին դասին ասում եմ՝ պարտավոր ենք ինքներս մեզ ճանաչել, հետո կարողանալ հասկա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 406 422
EUR 428 451
RUR 6.87 7.87
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր