Դեպի վերեւ

Հայաստանի համար Թրամփի ուշագրավ մտադրությունը

lragir.am3 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Հայաստանի համար Թրամփի ուշագրավ մտադրությունը

NBC News-ը, հղում անելով անանուն աղբյուրին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Կոնգրեսին ներկայացնել Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունը: Ջոն Հանթսման կրտսերը նախագահ Բարակ Օբամայի պաշտոնավարման տարիներին 2009-2011 թվականներին եղել է Չինաստանում ԱՄՆ դեսպան: Չինաստանն ԱՄՆ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկն է: Օբաման այդ պաշտոնն առաջարկել էր Յուտա նահանգի նահանգապետ հանրապետական Հանթսմանին, որը մինչ այդ համարվում էր ԱՄՆ ամենաարդյունավետ եւ հեղինակավոր նահանգապետերից մեկը: Մասնավորապես, Յուտա նահանգում նրա վարկանիշը հասել է ընդհուպ 90 տոկոսի: Հանթսմանը լինելով նաեւ գործարար, նահանգապետի պաշտոնում արդյունավետ մենեջմենտի շնորհիվ կարողացել է 6 միլիարդ դոլարով ավելացնել նահանգի բյուջեն՝ 16-ից հասցնելով 22 միլիարդի, 5 տոկոսով ավելացնել աշխատատեղերը, ինչը եղել է բարձր ցուցանիշներից մեկը: Հանթսմանը նահանգապետ է դարձել 2005 թվականին, իսկ 2008 թվականին վերընտրվել է՝ 78 տոկոս քվեով: Սակայն 2009 թվականին նա թողել է իր պաշտոնը, երբ դեմոկրատ նախագահ Օբաման հանրապետական նահանգապետին առաջարկել է լինել կարեւորագույն ուղղության՝ Չինաստանում ԱՄՆ դեսպան: Հանթսմանի թեկնածությունը Կոնգրեսում հաստատվել է միաձայն: Նա համարվում է «պահպանողական տեխնոկրատ», որը գիտե իր գործը: 2012 թվականին Հանթսմանը մասնակցել է ԱՄՆ նախագահի ընտրության գործընթացին, հանրապետական թեկնածուների շարքում, սակայն հետո դուրս եկել ընտրապայքարից: Վերջին նախագահական ընտրությանը Հանթսմանի եւ թեկնածու Թրամփի հարաբերությունն այդքան էլ լավ չի եղել: Հանթսմանը նույնիսկ նրան հորդորել է հրաժարվել քաղաքական պայքարից այն բանից հետո, երբ Թրամփը աղմկոտ հայտարարություններ էր արել իր եւ կանանց հարաբերության վերաբերյալ: Սակայն ամերիկյան մամուլը գրում է, որ ներկայում նկատվում է Թրամփի եւ Հանթսմանի հարաբերության ջերմացում եւ հնարավոր է, որ Թրամփը նրա թեկնածությունն առաջադրի Ռուսաստանում դեսպանի պաշտոնում: Այդ դեպքում, ըստ ամերիկյան մամուլի, Հանթսմանը Կոնգրեսում թերեւս չի ունենա հաստատվելու խնդիր, քանի որ նա ունի արդյունավետ եւ կարողունակ դիվանագետի բարձր համարում: Եթե Ջոն Հանթսման կրտսերի թեկնածության առաջադրումը դառնա իրականություն եւ նա իսկապես ներկայացվի Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, դա ուշագրավ կարող է լինել Հայաստանի դիտանկյունից: Խնդիրը միայն ռուս-ամերիկյան հարաբերության հանգամանքը չէ, այլ հենց Հանթսմանի պարագան: Բանն այն է, որ Ջոն Հանթսման կրտսերը Ջոն Հանթսման ավագի որդին է: Իսկ Ջոն Հանթսման ավագը՝ ամերիկացի հաջողակ գործարար, միլիարդատեր, առաջին արեւմտյան գործարարներից մեկն է, որ գործունեություն են սկսել անկախ Հայաստանում: Ընդ որում, Ջոն Հանթսման ավագը իր գործունեությունը սկսել է դեռեւս երկրաշարժից հետո, երբ Հայաստանը դե յուրե դեռեւս ԽՍՀՄ կազմում էր: Հանթսմանը եղել է Հայաստանում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 487
EUR 512.5 518
RUR 8.18 8.27
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ