Դեպի վեր

«Անդրանիկ Մարգարյանի գաղափարները չեն մահացել». Էդուարդ Շարմազանով

henaran.am03/25/2020, 8:48
  • Email
  • Facebook
  • Twitter

«Անդրանիկ Մարգարյանի գաղափարները չեն մահացել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն 13 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը: Պետական-ազգային-քաղաքական գործիչ, մարդ, ում անցած ուղին՝ պայքարի անձնազոհ ճանապարհը, հայրենիքի, հողի, համերկրացու հանդեպ սերն ու նվիրումը համոզել է ինձ ու հարյուրավոր երիտասարդների ընտրել քաղաքականությունը եւ Հանրապետական կուսակցությունը՝ որպես հայրենիքին ծառայելու միջոց:

1960-ականերին, երբ անկախության մասին խոսելն արգելված էր, նա խոսում էր, իսկ այն ժամանակ երբ խոսելը բոլորի համար դարձավ հնարավոր եւ մատչելի, նա սկսեց լուռ գործել: Եւ այդ ճանապարհին հայրենիքի ազատության գաղափարը երբեւիցե չածանցվեց անձնականին՝ անգամ ամենաթանկին՝ ընտանիքին:

Նրա համար ամենաթանկը Հայաստանն էր եւ նրա վերածնունդը: Եւ այդ վերածննդի համար վճարեց սեփական կենսագրությամբ. ընդհատակյա պայքար, ազատազրկում, մշտապես վտանգի եւ ՊԱԿ-ի մամլիչի ճնշումների ներքո՝ աննահանջ պայքար, մասնակցություն Արցախյան գոյամարտին եւ պետականաշինությանը, նվիրում մինչեւ վերջին պահը, մինչեւ վերջին բջիջը՝ իր մեջ կրելով ազգի գենետիկ, դարավոր նյարդը, որի առողջացման համար դրեց իր երիտասարդությունը, տարիները, առողջությունը, ընտանիքի անվտանգությունը :

Անդրանիկ Մարգարյանը վարչապետ դարձավ պետության համար դժվարին եւ ծանր ժամանակաշրջանում. Վերցրեց վիթխարի բեռը՝ չթերագնահատելով բարդ իրավիճակն ու մարտահրավերները:

«Մենք մեր երկրում հակառակորդներ չունենք». սա էր Անդրանիկ Մարգարյան վարչապետի գործնեության գլխագրերից մեկը, ինչի շնորհիվ Հոկտեմբերի 27-ից հետո դարձավ այն բանակցողը, համադրողը ու փոխզիջումների գնացող, համբերատար ու հանդուրժող մերանը, որ պիտի երկխոսեր, բոլորի հետ լեզու գտներ, համերաշխության ու հաշտության եզրեր գտներ՝ առանց որեւէ մեկին նսեմացնելու, առանց իմ ու քո անելու, առանց երկիրը մերոնքների ու ձերոնքների բաժանելու, ամեն կերպ ու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 485 490.5
EUR 564 576
RUR 6.08 6.25
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր